Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Պահը պետք է օգտագործել. Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները փաստեցին՝ միջազգային հանրությունը Հայաստանի հանդեպ անարդար է

Իսրայելցի քաղաքական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը կարծում է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիա Հայաստանի և Իսրայելի համագործակցության համար լայն հնարավորություն է ստեղծում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էսկինը նկատեց. «Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը Հայաստանի հանդեպ անարդար է: Եկել է ժամանակը գիտակցելու, թե Հայաստանն ինչ յուրահատուկ դրական դերակատարում ունի տարածաշրջանում»:

Ըստ մեր զրուցակցի՝ այժմ լավ պահ է աշխարհի բարի կամքի տեր մարդկանց բացատրելու, թե որքան կարևոր է, որ հայերը վերահսկեն Արցախի բոլոր շրջանները: «Ես դա այսօր համարում եմ տարածաշրջանային կայունացնող գործոն»,- ասաց Էսկինը:

Ավիգդոր Էսկինի խոսքով՝ սկզբում Իսրայելում և առաջատար այլ երկրներում պետք է հասկանան Հայաստանի հսկայական նշանակությունն ու դերակատարությունը տարածաշրջանում. «Հենց Հայաստանն է իր վրա կրում ադրբեջանցի ծայրահեղականներին, և հենց Հայաստանն ու Արցախն են իրենց գոյությամբ երաշխավորում խաղաղություն»:

Մեր հարցին՝ արդյոք Հայաստանը պե՞տք է հիմա կոնկրետ քայլեր ու գործողություններ իրականացնի Իսրայելի հետ համագործակցության համար, Էսկինը պատասխանեց. «Անկասկած: Հայաստանը պետք է օգտագործի այս պահը ամբողջ աշխարհին բացատրելու, թե ինչ ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում Թուրքիան, և թե Հայաստանն ինչ դերակատարություն ունի տարածաշրջանի մարդկության պահպանման հարցում»:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Հայաստանի և Իսրայելի համագործակցությունը չի՞ վնասի Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, ինչին ի պատասխան՝ Էսկինն ասաց. «Իսրայելի ու Ադրբեջանի միջև պրագմատիկ հարաբերություններ են, որոնք երկուստեք ձեռնտու են: Դա վերաբերում է Իրանին, նաև՝ Իսրայելին նավթ վաճառելուն և Իսրայելից զենք գնելուն: Բայց դրա հետ մեկտեղ Բաքուն Իսրայելի քաղաքական հակառակորդն է: Ադրբեջանն, օրինակ, հրաժարվում է Իսրայելում դեսպանատուն բացել այնքան ժամանակ՝ մինչև մեր տարածքում չստեղծվի Պաղեստին կոչվող արաբական պետությունը: Իսկ Հայաստանն այսօր պատրաստ է երկխոսության ու քաղաքական համագործակցության»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում