Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հանձնաժողով ստեղծե՛ք, փարատե՛ք կասկածները. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը դիմում է ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամները, որոնք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ են, մամուլում հրապարակել են նյութեր, համաձայն որոնց՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ կան արտագրության, copy paste-ի դեպքեր։

Մենք այդ առթիվ հարցում էինք արել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղից էլ ստացված պատասխանը հրապարակել էինք նախորդ հոդվածում։

ԿԳՄՍ-ից, հղում անելով Դիանա Գալոյանի ատենախոսությունը գնահատելու նպատակով ստեղծված հանձնաժողովին, արձագանքել էին. «Հանձնաժողովն իր եզրակացությամբ արձանագրել է, որ քննության առարկա հինգ դեպքերից մի մասում առկա են որոշ համընկնումներ, իսկ մյուսներում՝ տեխնիկական թերություններ: Արդյունքում խնդրո առարկա հրապարակումների բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը հիմք է տալիս հավաստելու, որ հիշատակված թերությունները հրապարակումների բովանդակային արժեքի վրա ազդեցություն չեն ունեցել»։

Նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվեցինք, թե այսուհետ շարունակելո՞ւ է պաշտոնավարել Դիանա Գալոյանը, թե՞ ոչ։ Մեզ պատասխանեցին, որ Դիանա Գալոյանը պաշտոնավարելու է։

Իսկ ի՞նչ են անելու այս դեպքում «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամները, իրենք էլ շարունակելու են փաստե՞ր հրապարակել մամուլում  Դիանա Գալոյանի ատենախոսության մասին, թե՞ այլ տարբերակ են ընտրելու։

«Սեպտեմբերի 4-ին մեր նախաձեռնության անդամները նամակ են ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որում կցել ենք Դիանա Գալոյանի հոդվածներում առկա խնդիրները։ Նամակին արձագանքել են, որ քննության առարկա հինգ դեպքերից մի մասում առկա են որոշ համընկնումներ, իսկ մյուսներում՝ տեխնիկական թերություններ։ Մինչդեռ մենք գործ ունենք copy paste-ի դեպքերի հետ։ Բնականաբար, պատասխանը հօգուտ Դիանա Գալոյանի է, նախարարությունը ցուցաբերում է կողմնակալություն։

Իրականում այդ պատասխանը մեզ դուր չեկավ։ Երբ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին գրագողության մեջ, այդ ժամանակ մեղադրում էին, որ նրա դոկտորական աշխատանքում կան շատ խնդիրներ, բայց երբեք չեն փորձել պարզել, թե որքան է կազմում  այդ խնդիրների ազդեցությունն աշխատանքի արժեքի վրա։ Մինչդեռ հիմա խոսվում է, որ Դիանա Գալոյանի հոդվածների մեջ առկա խնդիրները չնչին ազդեցություն ունեն։ Եթե Դուք կարծում եք, որ  հոդվածի մեկ երրորդը կարող է լինել արտագրություն, և դա ազդեցություն չի գործի աշխատանքի վրա, կարծում եմ՝ անիմաստ է հետագա խոսակցությունը շարունակելը»,- նախարարությանը հարց են ուղղում նախաձեռնության անդամները։

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունից հավաստիացրին, որ Դիանա Գալոյանի դեպքում  գործ ունեն ավելի շատ խնդիրների հետ, որոնց մի մասը հրապարակվել է, մյուս մասն էլ շուտով կհրապարակվի։

«Եթե նախարարությունը շարունակի նույն ոճով արձագանքել խնդիրներին և սխալ ձևով արձագանքել, միևնույն է՝ մենք շարունակելու ենք պայքարել, և դա կլինի ոչ թե որևէ անձի, այլ նախարարության խնդիրը»,- արձագանքեցին նախաձեռնությունից։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է արձագանքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն իր ատենախոսության շուրջ ստեղծված աղմուկին։ Ռեկտորի պաշտոնակատարին գրավոր ուղղեցինք հետևյալ հարցերը։

  1. Ձեր դոկտորական ատենախոսության վերաբերյալ մամուլում հրապարակվել են նյութեր, ըստ որոնց՝ այդ  աշխատանքում կան արտագրությունների, copy paste-ի դեպքեր։

Դուք մինչև հիմա չեք արձագանքել այդ նյութերին, չեք ներկայացրել հակափաստարկներ։ Ընդունո՞ւմ եք, որ այդ հրապարակումները հավաստի են։

  1. Ձեզ մեղադրում են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվելու համար։ Նախկին ռեկտորին ազատեցին պաշտոնից, երբ նրան մեղադրում էին դոկտորական աշխատանքում արտագրություններ թույլ տալու համար, նույն փաստերը ներկայացնում են Ձեր դեպքում, Ձեզ չեն ազատում պաշտոնից։ Ինչո՞վ կարող եք դա բացատրել։

 Մեր գրավոր հարցերին բավականին օպերատիվ  արձագանքեցին ՀՊՏՀ-ից՝ ուղարկելով Դիանա Գալոյանի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը, ցավոք, որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»:

Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով:

Հայցում եմ նաև 008 մասնագիտական խորհրդի և ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար, տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա և վնասում են բուհում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում