Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արցախ ժամանած Կանադայի պատվիրակությանը

Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ–Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձևավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է:

Ա. Ղուլյանը բարձր է գնահատել Արցախի ճանաչման գործում Կանադայի հայկական կազմակերպությունների և կանադացի բարեկամների տեսանելի աշխատանքը և ընդգծել. «Մենք գիտենք, որ միջազգային ճանաչման տանող ճանապարհը երկար է լինելու, սակայն մենք համբերատար ենք ու վստահ՝ մեր հաջողության մեջ, քանի որ տարեցտարի ավելանում են Արցախի բարեկամները»:

Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը, նշել է, որ տպավորված է Արցախով և Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ:

Ուելետի խոսքով, որպես խաղաղ երկրի քաղաքացի, նա պատրաստ է խաղաղության և արդարության դեսպան լինել Արցախի համար. «Ժամանակակից սոցիալական մեդիայի և կեղծ նորությունների աշխարհում շատ կարևոր է Արցախի ճիշտ ներկայացումը: Այս պահին շատերն ինձ անհամբեր սպասում են Քվեբեկում, որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով և հավաստի տեղեկություններ հաղորդեմ ձեր երկրի մասին»:

Օնտարիոյի Օրենսդրական ժողովի անդամ Արիս Պապիկեանն իր հերթին հավաստիացրել է. «Ղարաբաղի ժողովուրդը միայնակ չէ ճանաչման բարդ ճանապարհին և չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առերեսվում են Կանադայի հայկական կառույցները Արցախը ճանաչելի դարձնելու գործում, մեր բարեկամների աջակցությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»:

«Իմ հոգին Տորոնտոյում է, իսկ սիրտս՝ Արցախում», – ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը:

Կարիջիաննիսը կիսվել է քաղաքային խորհրդում իր համակիրների հետ համատեղ տարվող աշխատանքների առաջընթացի մասին և հույս հայտնել, որ շուտով լավ նորություններ կունենան:

Մոնրեալի Գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսն նշել է. «Շատ բարձր եմ գնահատում այստեղ լինելու հնարավորությունը: Ես տեսա Արցախի ներուժը: Այստեղ բազմաթիվ տաղանդավոր և կրթված երիտասարդներ կան: Նրանք են Արցախի ապագան: Շարունակեք քաջալերել նրանց»:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կանադայի Հայ դատի Քվեբեկի և Օնտարիոյի հանձնախմբի անդամներ Աբրահամ Նիզիպլեանը և Հարութ Մաթոսեանը, որոնք խոսել են հայկական օրակարգային հարցերի ուղղութամբ տարվող աշխատանքների մասին և վստահեցրել, որ հաջորդ այցի ժամանակ պատվիրակության կազմն ավելի մեծ և ընդգրկուն կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում