Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել

Ապրիլի 1-3-ը Ալմաթիում տեղի ունեցած խորհրդաժողովին Հայաստանը ներկայացրել է ձեռքբերումները ԱՌՆ ոլորտում

Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ոլորտում Հայաստանը համաշխարհային զարգացումներում բավական լուրջ ներդրում ունի, ինչի վկայությունն է դարձել ապրիլի 1-3-ը Ալմաթիում տեղի ունեցած տարածաշրջանային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին Հայաստանը ներկայացրել է մեր ձեռքբերումները ԱՌՆ ոլորտում, նաև իր առաջարկները: Դա կազմակերպվել էր Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակում: 2015-ից Հյոգոյի գործողությունների ծրագիրը կավարտվի, և ամբողջ աշխարհը նախապատրաստվում է 2015-ին հաջորդող տասնամյակին, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Վերջինս թվարկեց նաև այն ձեռքբերումները, որ ունի մեր երկիրը. Հայաստանը տարածաշրջանում առաջիններից է, որ ստեղծել է ԱՌՆ ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարություն: Հայաստանն իր հայացքն ուղղել է դեպի անգամ հեռավոր համայնքներ:

«Ունենք ճգնաժամային տարածաշրջանային կենտրոն, որը տարածաշրջանում լավագույններից է, 911 ծառայությունը միջազգային ճանաչում ունի»,- ասաց Ն. Գրիգորյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով խորհրդաժողովին Հայաստանի ներկայացրած առաջարկություննրը, նշեց, որ ամենամեծ նորությունն այն էր, որ իրենք շեշտը դրել են բնակչության շերտերի բաժանման վրա, և յուրաքանչյուր խոցելի շերտն ինքն է թելադրելու մատուցվող նյութերն ու մեթոդաբանությունը: Կարևորվել է նաև երեխայի՝ վաղ հասակից ուսուցանումը, որ մարդը պատրաստ լինի նվազեցնել աղետների առաջացման ռիսկերը, այլ ոչ թե վերացնի աղետների հետևանքները:

«Կյանքը ցույց տվեց, որ միայն ուսուցանել մարդուն՝ ինչպես պահել երկրաշարժից առաջ ու հետո, արդյունավետ չէ: Մարդուն տեղափոխում ենք աղետներից առաջ, սովորեցնում ենք արտակարգ իրավիճակների ու ռիսկերի նվազեցման ամբողջ փիլիսոփայությունը, որ մարդ իմանա՝ ինչպես իրեն պահի, որ զոհեր քիչ լինեն»,- նշեց բանախոսը:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանն էլ նշեց, որ «որքան ծախսը տեղափոխվի դեպի աղետների ռիսկի նվազեցում՝ կանխարգելում, տասնապատիկ, հարյուրապատիկ կշահենք՝ տուժածներ ու տառապանքներ չունենալով»:

Նրա խոսքով՝ մարդու ուսուցումը պետք է սկսվի մանկապարտեզից, պետք է մարդուն նախապատրաստենք աղետներից առաջ:

«Մնալ ինչ-որ մեկի հույսին, որ գալու է ու ձեզ փրկի՝ երկիրը դրան պատրաստ չէ: Մինչ գան փրկարարները, կանցնի առնվազն 15 րոպե: Բավական է 5 րոպե, որ մարդը մահանա: Հեշտ է ասել պետությանը՝ արի ու մեզ փրկի»,- ասաց վերջինս՝ նշելով յուրաքանչյուր անհատի ուսուցման կարևորությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում