Friday, 24 07 2026
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26

Էլ ինչ լեզվով բացատրի ԲՀԿ-ն

ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար:

Սակայն կրկին ու կրկին` և՛ քառյակից, և՛ հասարակությունից հնչում են նույն հարցադրումներն ու հայտարարությունները ամբողջական իշխանափոխության մասին: Մինչդեռ ԲՀԿ-ն տալիս է շատ պարզ ու հստակ պատասխան: Երևի սկսեն հայտարարել մի քանի այլ լեզուներով, միգուցե այդպես պարզ բանը բոլորին հասանելի դառնա: Ըստ որում, եթե ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարական, եթե նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա, սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն իշխանություն չի ուզում: Բոլորովին: Սա պարզապես նշանակում է, որ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը բոլորովին նույն բաները չեն, և լինել Սերժ Սարգսյանի պաշտոնին` բոլորովին չի նշանակում ունենալ իշխանություն: Սա, իհարկե, չի էլ նշանակում չունենալ իշխանություն:

Ավելի պարզ՝ սա ընդամենը նշանակում է, որ իշխանությունը բոլորովին էլ Սերժ Սարգսյանի պաշտոնով չէ: Այդ պաշտոնն իշխանության տարրերից մեկն է, ըստ որում` դե յուրե շատ որոշիչը, իսկ դե ֆակտո` ընդամենը մի մասը: Հայաստանում իշխանական համակարգի բնույթը, իշխանության կրողների տեսակը, արժեքները, մտածողությունն ու կենսափիլիսոփայությունն այնպիսին է, որ իշխանություն ունենալու, որոշումների կայացմանը մասնակից լինելու համար բոլորովին պետք չէ նախագահի պաշտոնն անպայմանորեն զբաղեցնել: Նախագահի պաշտոնը կարող է լինել իշխանություն ունենալու և որոշումներ կայացնելու արդյունք, սակայն բոլորովին էլ ելակետ կամ վճռորոշ հենակետ չէ: Այլ հարց, եթե համակարգի տրամաբանություն, բնույթ փոխվի:

Ըստ որում` խոսքը միայն սահմանադրականության մասին չէ, այսինքն` սահմանադրական համակարգի հաստատման: Ո՛չ, նաև ավտորիտար բնույթի մասին է, երբ նախագահն է որոշում ամեն ինչ, և մնացյալը ենթարկվում են այդ որոշմանը: Սակայն Հայաստանին ավտորիտար բնույթի իշխանություն չի սպառնում մի քանի պատճառներով: Նախ` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը մեծապես կախված է արտաքին հովանավորներից, մասնավորապես Ռուսաստանից: Ռուսաստանի համար Հայաստանում ավտորտար բնույթի իշխանությունը շահավետ չէ, քանի որ այն, այսպես ասած, ինքնակարգավորման մեխանիզմներից զուրկ է և կարող է առաջացնել պարբերաբար միջամտելու անհրաժեշտություն: Առավել նպաստավոր է ներկայիս ամբողջատիրական բնույթը, երբ շատ հարցեր կարգավորվում են հենց մեխանիզմի գործունեության արդյունքում, իշխանության տարբեր սեգմենտների հակակշռման արդյունքում, ինչը ստեղծում է առավել կառավարելի և հուսալի վիճակ:

Ինչ վերաբերում է սահմանադրական հեռանկարին, ապա այստեղ էլ լավատեսության հիմքերը քիչ են: Այնպես որ, ամբողջատիրական համակարգը կպահպանվի դեռ բավական երկար ժամանակ, ինչն էլ ըստ էության ավելորդ է դարձնում այդ համակարգի ներսում նախագահի պաշտոնի հարց բարձրացնելը, եթե առկա է որոշումների կայացման մասնակցային համակարգը: Ընդ որում` այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա: Երբ համակարգի որևէ ներկայացուցիչ սուբյեկտ բարձրացնում է որոշումների կայացման մեխանիզմի հարցը, ապա նրա հարցապնդումը, ըստ էության, լեգիտիմ է ողջ համակարգի համար:

Այսինքն` երբ, օրինակ, ԲՀԿ-ն նման հարցապնդումով է հանդես գալիս, այդ հարցապնդումը լեգիտիմ է ՀՀԿ-ի համար: Մարտավարական նկատառումներով կարող են լինել գզվռտոցներ, միմյանց ծաղր ու ծանակ, այս ամենը շոուի մասն է, սակայն ըստ էության` ՀՀԿ-ի համար լիովին ընդունելի են ԲՀԿ-ի նման հարցադրումները, քանի որ ըստ ներհամակարգային տրամաբանության` «Բարգավաճն» ուզում է, այսպես ասած, իրեն հասանելիքը: Սակայն երբ ներհամակարգային սուբյեկտը դնում է նախագահի պաշտոնի հարց, ապա այստեղ նրա հարցադրումները ներքին լեգիտիմությունից զրկվում են, որովհետև այստեղ արդեն ոչ թե հասանելիքի, այլ ըստ էության վերաբաշխման խնդիր է դրվում: Իսկ այդ դեպքում արդեն հարցադրումը զրկվում է լեգիտիմությունից, և այդ հարցադրումը բարձրացնող սուբյեկտը, ըստ էության, դառնում է համակարգի իրական թշնամի, որովհետև ոտնձգություն է կատարում գործող կարգի դեմ, գործող մեխանիզմի դեմ:

Տվյալ դեպքում այդ պատճառով է, որ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ է մնում նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնելուց: Դա կնշանակի վերաբաշխման հարցադրում, իսկ երբ դրվում է կառավարության կամ այլ բնույթի պահանջ, ապա այստեղ, ըստ էության, ԲՀԿ-ն ընդամենը քննարկում է իր տեղը համակարգում, որը զբաղեցրել է, և որի հարցում սակայն հետագայում եղել են ինչ-ինչ տարաձայնություններ կամ չհասկացվածություններ:

Ներհամակարգային լեգիտիմությունը «Բարգավաճ Հայաստանի» համար շատ կարևոր է, քանի որ ԲՀԿ-ն իր բնույթով դասական իշխանական կուսակցություն է, այսինքն` այդ կուսակցությունը չի կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենա Հայաստանի իշխող համակարգը այն ձևով, ինչ ձևով որ գոյություն ունի այսօր: Դա է ամբողջ խնդիրը և այն պարզ իրողությունը, որ կամ չեն հասկանում, կամ էլ միգուցե ԲՀԿ-ի համաձայնությամբ չնկատելու են տալիս քառյակի որոշ կուսակցություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում