Tuesday, 14 07 2026
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Էրդողանին նաև Ստամբուլի քաղաքապետ են կոչում. Հայերն ու մյուս փոքրամասնությունները՝ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան բազմաթիվ խախտումներով: Չնայած տարբեր սոցիոլոգիական հարցումներին, որտեղ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարկանշային առումով զիջում էր մյուս կուսակցություններին, այնուամենայնիվ, հենց վարչապետի կուսակցությունն էլ բազմաթիվ խախտումներով հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մոտավորապես 30 կուսակցություն մասնակցեց տեղական մարմինների ընտրություններին, չորս կուսակցություն ձայների 93 տոկոսը ստացավ: Այդ չորս կուսակցություններն են՝ իշխող AKP կուսակցությունը՝ 44,9 տոկոս, երկրորդ կուսակցությունը ժողովրդահանրապետականն է, այնուհետ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 18,4 տոկոս, և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 4,8 տոկոս:

Նրա խոսքով՝ այս կուսակցությունները ներկայանում են իրենց ազգային և կրոնական պատկանելությամբ. մեկը իսլամի պաշտպանն է, մյուսը՝ թուրքական պետության, երրորդն էլ քուրդ ժողովրդի պաշտպանն է: Ավելին՝ Բագրատ Էստուկյանի խոսքով, այստեղ տնտեսական նոր ծրագիր չկա, և այս ընտրություններն ապագայի նկատմամբ հուսադրող չեն:

Նրա խոսքով ՝ այս ընտրություններին չորս կուսակցությունների մեջ էլ հայ թեկնածուներ կային, սակայն զավեշտալի էր, թե իսլամի ջատագով հանդիսացող կուսակցության մեջ հայն ի՞նչ գործ ուներ, կամ թուրքական ազգային կուսակցության մեջ հայն ի՞նչ գործ ուներ:

Հայերը, նրա խոսքով, հիմնականում մասնակցեցին ժողովրդահանրապետական կուսակցությունում, թեև այն քրդական ուղղությամբ է գործում, բայց հեռանկարում նպատակը ժողովրդավարություն հաստատելն է. «Թուրք ազգայանական կուսակցության շարքերից ներս մի քանի անդամ քաղաքային խորհրդի անդամ դարձավ, և նրանցից ոչ մեկը քաղաքապետ չդարձավ. մի քանիսը հաճոյացան այդ խորհրդի մաս կազմելուն»,- ասաց նա:

«Հայերը շատ կարևոր ներկայություն չունեն, կարևոր ներկայությունը միայն Մարդին քաղաքի մեջ է. ասորի կին քաղաքապետ ընտրվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունները միշտ խախտումներով են անցնում, և վերջինում էլ բացառություններ չեղան: «Ընտրությունների օրը իբրև թե քվեաթերթիկներ կորցրին, հոսաքազրկվեցին տեղամասերը, որոշ քաղաքներում անվստահություն կա քվեաթերթիկների հաշվարկի հետ կապված, հիմա վերահաշվարկ է տեղի ունենում»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ եթե այսօր Էրդողանը հայտարարի նախագահի իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու մասին, կընտրվի: Թեև Գեզի այգու շուրջ ծավալված իրադարձություններից հետո Էրդողանի վարկանիշն ընկել է, այնուամենայնիվ, նա դեռ վարկանիշ ունի. «Առևտրի կենտրոն էր ուզում սարքել այգու տարածքում, ժողովուրդը պայքարեց, ասաց՝ քո գործը իմացիր»:

Բագրատ Էստուկյանի դիտարկմամբ՝ ընտրված թեկնածուները Ստամբուլի քաղաքային կյանքում ոչինչ չեն կարող փոխել, քանի որ Ստամբուլի քաղաքապետը Էրդողանն է: «Թուրքիայի վարչապետին նաև Ստամբուլի քաղաքապետ են կոչում»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում