«Հրապարակ»-ը գրում է. ««Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Սարգսյանի աշխատանքային վերջին օրն էր. նա եկել էր աշխատանքի, հավաքել իր կաբինետի անդամներին, նախարարներին, շնորհակալություն հայտնել նրանց երկարատև համատեղ աշխատանքի համար և հրաժեշտ տվել: Մերձավոր շրջապատը պնդում է, որ Տ. Սարգսյանն ուզում է միայն հանգստանալ և ցանկություն չունի որևէ պաշտոն զբաղեցնելու, չնայած խոսվում է միջազգային ֆինանսական կառույցների հրավերների, ինչպես նաև Վիգեն Սարգսյանի` վարչապետ կամ ԱԳ նախարար դառնալու դեպքում նախագահի աշխատակազմը ղեկավարելու մասին:
Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարների վերածված մյուս նախարարներին, ապա նրանք բավական անհանգիստ են եղել: Երեկ ԿԲ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարել է, որ կառավարության նոր կաբինետը բավական լուրջ «թյունինգ» կարվի. նախարարներից շատերը կլքեն իրենց պոստերը:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































