ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հարցին՝ սպասելի՞ էր իր համար Տիգրան Սարգսյանի հրաժարականը, պատասխանել է. «Ամեն վայրկյան էլ սպասելի է՝ իր հրաժարականն էլ, Սերժ Սարգսյանինն էլ… Երկրում ստեղծված այս պայմաններում, այս իրավիճակում, երբ իշխանություն չկա Հայաստանում՝ ամեն ինչ սպասելի է: Ու այդ վիճակն արդեն առաջին օրը չի, առաջին տարին չի: Ընդհանրապես իշխանություն չկա: Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարներով, վարչապետով, Սերժ Սարգսյանով, նրանք վաղուց արդեն չեն ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ընտրվելուց, ավելի ճիշտ՝ չընտրվելուց սկսած: Այնպես որ այս հրաժարականը անակնակալ չէր կարող լինել, ցանկացած պահի պետք է սպասել, որ շատ հնարավոր է վաղն արթնանանք, պարզվի Սերժն է հրաժարական տվել, մյուս օրն արթնանանք՝ Հանրապետականն ամբողջովին»:
Առավել մանրամասն՝ Aravot.am-ում
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































