Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«ՆԱՏՕ-ն կփորձի չեզոքացնել Հրվ. Կովկասի անվտանգության սպառնալիքը»

Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ և նպաստել Արևելյան Եվրոպայում կայունությանը:  «Շպիգել օնլայն» գերմանական պարբերականն իր աղբյուրներին հղում անելով հայտնել էր այս մասին, հավելելով, որ յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը, Ադրբեջանում` համագործակցելու են էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտներում:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անկարայում լույս տեսնող ադրբեջանական Зеркало շաբաթաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը սա համարեց Ղրիմի անեքսիայից հետո կարևոր հանգրվան: Նրա որակմամբ,  Ղրիմում տեղի ունեցավ  ծանրագույն աշխարհաքաղաքական հետևանքներով մի գործընթաց, որը  ոչնչացրեց աշխարհում գոյություն ունեցող անվտանգության համակարգը, այդ անվտանգության համակարգը ոչնչացավ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի:  «Շատերը կարծում էին, որ Հարավսլավիական ճգնաժամը վերջինն է լինելու Եվրոպայում: Բայց ՌԴ-ն խախտեց այդ պատկերացումը»,- ասաց նա:

 Ներկայումս, նրա խոսքով,  սպասելի էր, որ ՆԱՏՕ-ն կսկսեր որդեգրել նոր մոտեցումներ տարածաշրջանի համար, քանի որ այն պայթյունավտանգ է և սա այլևս հասկացված է Արևմուտքի կողմից։ Արևմուտքը հասկացել է, որ տարածաշրջանն ունի անվտանգության լուրջ պակաս, որի բացն էլ ՆԱՏՕ-ն փորձում է լրացնել:  Նա նշեց, որ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում վերանայել են տեղի ունեցողը և գնահատել բոլոր սպառնալիքները, հասկացել նաև տարածաշրջանի կարևորությունը: « Հիմա մտածում են՝ ինչպես չեզոքացնել ՌԴ-ի ագրեսիվ մտադրությունները, իսկ դրանք առկա են, քանի որ Պուտինը ցանկանում է պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար պետք է շարունակի իր քայլերը: Եթե հիշում եք, մինչ այս իրադարձությունները Պուտինի վարկանիշն ավելի պակաս էր, քան հիմա, այսինքն՝ այս ամենը անխուսափելի է, թեև Պուտինը շատ լավ է հասկանում, որ Արևմուտքի թեկուզ փափուկ պատասխանը մեծ վնաս կհասցնի Ռուսաստանին»,- մեկնաբանեց Ռաուֆ Միրկադիրովը:

 Փորձագետը չի կարծում, թե ուկրաինական իրադարձություններից հետո, այնուամենայնիվ, Արևմուտքը կկենտրոնանա հակամարտությունների վրա, կփորձի  այս փուլում պարզապես ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և տարածաշրջանում իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող նավթամուղները:  

Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  Արևմուտքի այս գիտակցումը, թեև ճիշտ, բայց  բավականին ուշացած կարելի է համարել, ավելին,   թեև դեռ որևէ հստակ ռազմավարության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ  Spiegel-ի լեհական մասնաճյուղը հղում է անում դեռևս չհրապարակված, իրենց տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին: Իսկ դա, նրա խոսքով,  նշանակում է, որ հարցը նույնիսկ  հրապարակավ չի քննարկվել:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն  հետսովետական տարածաշրջանում առկա  հակամարտություններն օգտագործում է հիանալի կերպով, որպես լծակ, բայց   միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի   կողմից այս խնդիրը գիտակցել դեռ  չի նշանակում,  որ ՆԱՏՕ-ն  ունի  հստակ ռազմավարություն կամ ծրագիր այդ հարցերով զբաղվելու և առավել ևս գոյություն ունեցող հակամարտությունները հաջող կերպով  լուծելու համար:

«Բայց քանի որ մոտ 2 տասնամյակ է,  ինչ հստակ   չէ, թե Արևմուտքն ու ԵՄ-ն, այդ թվում իրենց ապանցյալ  ռազմական կառույցը՝ ՆԱՏՕ-ն,  չունեն հստակ ռազմավարություն և  քաղաքականություն նախկին խորհրդային  երկրների նկատմամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո  այդ քաղաքականությունն այդպես էլ չձևավորվեց, սահմանափակվեցին ժողովրդավարական սկզբունքները Խրուշչովի հայտարարությունների մակարդակով: Պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմուտքն այստեղ  է պաշտպանում, բայց ավելի հստակ չի ձևակերպել իր քաղաքականությունն այն պատճառով, որ նույն Արևմուտքը գիտակցում է, որ տարածաշրջանը մնում է ռուսական ազդեցության  գոտում: Ուստի, իմ կարծիքով, ամենադժվարը ոչ թե գիտակցելն է և ընդունելը, որ Ռուսաստանը,  ի թիվս այլ լծակների,  նաև հակամարտությունների միջոցով է կառավարում տարածաշրջանը, այլ այն, թե իրենք ինչպես  այս հակամարտությունները կարող են լուծել»,- մեկնաբանեց Լիլիթ Գևորգյանը:

Հարցին՝ եթե ՆԱՏՕ-ն առաջարկի միևնույն ծրագիրը կամ հարթակը և Ադրբեջանին, և Հայաստանին՝ հանդիսանալով անվտանգության երաշխավոր կողմերի համար,  չի նշանակում արդյոք, որ  հակամարտությունը  մասամբ կարգավորվում է, Լիլիթ Գևորգյանը պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչպես  կարող է ՆԱՏՕ-ն   տարածաշրջանում անվտանգության հարց լուծել: Ի դեպ, փորձագետի խոսքով, եթե խոսում ենք ԼՂ-ի մասին, ապա խաղաղարարներ պետք է տեղակայվեն տարածաշրջանում, պետք է լինեն ձևաչափեր հակամարտությունների հողի վրա, այսինքն  ՝ անպայման խաղաղարարներ, որոնք անվտանգության երաշխիքներ կտան ԼՂ-ին, ՀՀ-ին: Իսկ նա չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կարող է նման պատասխանատվություն  վերցնել իր վրա:

 «ՆԱՏՕ-ն այն ֆորմատը չէ, որ կարողանա այս հակամարտությունները լուծել: Այս հակամարտություններում նույնիսկ  արդեն ԵԱՀԿ-ն սահմանափակ  հնարավորություններ ունի: Առանց ՌԴ համաձայնության և մասնակցության՝ այս խնդիրները չեմ կարծում, թե կարող են լուծվել: Եթե ՌԴ-ն կարողացավ ստիպել Արևմուտքին լրջորեն հաշվի նստել ՌԴ-ի հետ սիրիական հակամարտությունում, դառնալով հիմնական միջազգային միջնորդներից մեկը, ապա չեմ կարծում, թե  առավել ևս նախկին խորհդրային տարածքում ՌԴ-ն  երբևէ համաձայնի այն մտքին, որ ՆԱՏՕ-ի նման ռազմական ալիանսը, որն անգամ չի ներգրավում  նախկին ԽՍՀՄ երկրները, ներգրավվի  այս տարածաշրջանի հակամարտություններում:   Ավելին, մյուս կողմից, ՌԴ շահերից չի բխում լուծված հակամարտություններ ունենալ, որովհետև դրանք լծակներ են  ներգրավված երկրների վրա:  Բացի դրանից  հիմա, թեև հստակ որևէ նախաձեռնություն դեռ չկա, բայց ամենավատ պահն  է  նման նախաձեռնությունների համար, հաշվի առնելով այն, որ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները չափազանց լարված են: Իսկ ՆԱՏՕ-ի նոր ծրագրերը կդառնան լարվածության շարժառիթներ ՌԴ-ի և Արևմուտքի միջև, այս պահին երկուսի կողմից համագործակցելու մեծ ախորժակ չեմ տեսնում, իսկ այս հարցերը  ՌԴ-ի և Արևմուտքի համագործակցությամբ կարող են լուծվել»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում