Միացյալ Նահանգներն ապացույցներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումը «շատ մեծ հավանականությամբ» իրականացվել է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող իրանական բազայից: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով, հարձակման համար օգտագործվել են դրոններ և ցածր բարձրության վրա թռչող թևավոր հրթիռներ:
Հստակեցվում է, որ արկերը «հատել են Քուվեյթի օդային տարածքը»:
Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթավերամշակման գործարանները հարձակման են ենթարկվել անօդաչուների կողմից: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիտ ապստամբները:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենում կռվող արաբական կոալիցիան Իրանին մեղադրել է թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես մեղադրել է Իրանին:









































