Thursday, 06 06 2024
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Բրայզայի խորհուրդը Բաքվին. հույսերն ավելորդ են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները Հայաստանում արժանացել են բավականին մեծ ուշադրության ու քննարկումների:

Բրայզան խոսել է Արցախի խնդրի, մասնավորապես՝ դրանում Նիկոլ Փաշինյանից Ադրբեջանի ղեկավարության ունեցած «կառուցողական» սպասումների մասին: Ամերիկացի նախկին համանախագահը նաև հայտարարել է, որ Արցախի հարցը երկու անգամ մոտ էր կարգավորման, բայց եղավ Հոկտեմբերի 27-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, իսկ հետո՝ ՊՊԾ գնդի գրավումը՝ Սերժ Սարգսյանի ժամանակ:

Նախ՝ այն, որ Հոկտեմբերի 27-ը եղել է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այլ նրա պաշտոնանկությունից մոտ երկու տարի անց, երբ Հայաստանում ձևավորվել էր նոր իշխանություն՝ ի դեմս «Միասնություն» դաշինքի, հուշում է, թե որքան է լուրջ Բրայզան կամ որքան լրջորեն է հնարավոր մոտենալ նրա հայտարարություններին: Այդուհանդերձ, նա, իհարկե, եղել է համանախագահ և անշուշտ տիրապետում է տեղեկությունների, որոնք հասանելի չեն անգամ փորձագիտական շրջանակների զգալի մասին:

Այնուամենայնիվ,տարիների ընթացքում թերևս բոլորին է հասանելի դարձել այն, որ Բրայզան արդեն տևական ժամանակ իր գործունեությամբ այլ բան չէ, քան թուրք-ադրբեջանական լոբբիստ: Ընդ որում՝ այդ բառի ամենևին ոչ, այսպես ասած, վիրավորական կամ պիտակային իմաստով:

Այսինքն՝ բանն այն չէ, որ նա լոբբիստ է արցախյան հարցում: Նա պարզապես թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ է՝ դե ֆակտո, և խոսքը լայն շահերի մասին է, այդ թվում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային նախագծերի և այլն: Բրայզայի հայտարարությունները պետք է դիտարկել թերևս հենց այս համատեքստում:

Մյուս կողմից, իհարկե, այստեղ չպետք է մոռանալ և այն, որ հայտարարությունները կարող են չլինել պատահական: Ըստ այդմ՝ պետք է հասկանալ՝ նրա նոր գնահատականները անձնակա՞ն նախաձեռնության մաս են, թե՞ լոբբիստական դե ֆակտո ծառայության: Այսինքն՝ նրան խնդրել են որևէ թեմա հրապարակ բերել և Հայաստան «հասցեագրել» Ադրբեջանից կամ Թուրքիայի՞ց, թե՞ ամերիկացի նախկին համանախագահը պարզապես արտահայտել է իր կարծիքը: Բոլոր դեպքերում այն ստացվել է Հայաստան «հասցեագրված» և Երևանում դարձել բուռն քննարկումների առարկա՝ ընդհուպ «վերածնելով» Փաշինյանի հանդեպ «դավադրության» տեսությունները, թե նա ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի Բաքվի հետ: Այլ կերպ ասած՝ առնվազն մի նպատակի՝ Բաքվի համար, Բրայզան, կամա թե ակամա, Երևանում արդեն հասել է:

Սակայն, այդուհանդերձ, պետք չէ նաև մոռանալ, որ մենք գործ ունենք դիվանագետի հետ և ամերիկացի դիվանագետի հետ: Ու այստեղ հարկ է նկատել թերևս ամենաառանցքայինը, ինչ ասում է Բրայզան: Նա, փաստորեն, խոսում է այն մասին, որ Արցախի կարգավորման մոտ լինելուն հաջորդել է Հայաստանի պատմության համար ողբերգականությամբ նշանակալի երկու արյունահեղություն՝ Հոկտեմբերի 27, 2016-ի հուլիս: Այստեղ հարցն այն չէ, թե նա ճի՞շտ է ասում պատճառահետևանքային կապի, մոտիվների առումով, թե՞ մեկնաբանությունը կամայական է: Առանցքն այստեղ այն է, որ կարգավորման որևէ «մոտ» լինելու դեպքում,- իհարկե՝ այն իմաստով կարգավորման, ինչ իմաստ որ այդ հասկացությունը ստացել է բանակցային սկզբունքների իմաստով (տարածքների վերադարձ որևէ բանի դիմաց և ստատուս քվոյի փաստացի փոփոխություն),- մոտ է լինելու որևէ մեծ արյունահեղություն, որը կտապալի այդ «կարգավորումը»:

Այլ կերպ ասած՝ Բրայզան պարզապես ակնարկում է, որ ստատուս քվոյի փոփոխությունը հղի է արյունահեղությամբ և անհեռանկար է, ըստ այդմ՝ պետք է փոխվի հակամարտության գործընթացի հանդեպ միջազգային հայացքը, և վերանա պատրանքը, թե հնարավոր է հարցը «կարգավորել», այսպես ասած, «տարածքների վերադարձի» սկզբունքով, և արյունահեղությունից խուսափելու նվազագույն քայլը կարող է լինել առնվազն այդ տրամաբանությամբ կարգավորման որևէ փորձ չանելը և այդպիսի որևէ փորձի հետ հույս չկապելը, եթե այդպիսի հույս ունի Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը:

Միջազգային հանրությունն այդպիսի հույս չունի վաղուց և առնվազն ապրիլյան քառօրյայից հետո: Իսկ ահա Ադրբեջանին Բրայզան թերևս տալիս է ուսանելի խորհուրդ՝ այս դեպքում իրականում գործելով ավելի շուտ որպես Բաքվի խորհրդատու, քան լոբբիստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում