Thursday, 16 05 2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ

Ամուլսարի դիլեման․ ճգնաժամ, որի ելքը չի երևում

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը երեկ Երևանի տարբեր անկյուններից կազմակերպել էր քայլերթ դեպի Ազատության հրապարակ։ Երթի պահանջը մեկն էր՝ Ամուլսարի հանքը չի շահագործվելու։

Ջերմուկից ավոտերթով մասնակիցները ևս միացել են Երևանում անցկացվող երթին։ Ջերմուկցիները ոչ միայն մտադիր չեն ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, այլ նաև սեպտեմբերի 20-ից դիմելու են կոնկրետ գործողություննների, եթե կառավարությունը չվերանայի իր մոտեցումները։

Ավելորդ է ասել, որ կառավարությունը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի ու երեկվա երթին գրեթե զուգահեռ Հանրային հեռուսատատեսության եթերում Շրջական միջավայրի պաշպանության նախաարար Էդիկ Գրիգորյանը բառացիորեն ասել է․ «Ճանապարհները փակելու գործընթացն ինքնին այս գործընթացից ավելի դուրս է, ճանապարհները փակելը որևէ կերպ Հայաստանի Հանրապետությանը չի ուժեղացնում այդ մնացած աշխատանքներն իրականացնելու համար, որովհետև ստուգումը պետք է հստակ իրականացվի, ելակետային տվյալները պետք է ուսումնասիրվեն, ու նաև ասեմ,որ խոսքը չի վերաբերում միայն այս հանքին, այլ՝ ոլորտին։ Այդ ճանապարհները փակ լինելու փաստն ինքնին խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությանը, մեղադրանքներ են հնչում,որ կառավարությունը չի ապահովում այն իրավունքները, որոնք ունեն տնտեսվարողները։

Ուզում եմ հստակեցնել, որ այն աշխատանքները, որոնք պետք է անի կառավարությունը, նաև հիմնվելով «Էլարդի» հետազոտությունների վրա, դա այսպես, թե այնպես պետք է արվի, որպեսզի գտնենք, թե որտեղ է ճշմարտությունը և դա արվում Քննչական կոմիտեի միջոցով, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում»։

Նախարարի խոսքով՝ ճանապարհների հետ կապված խնդիրն այն է, որ «Լիդիանն» անընդհատ դա կարող է շահարկել, ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։

Սակայն Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներում կառավարության ու նրա ընդդիմախոսների հակադրության փիլիսոփայական առանցքը, մեր կարծիքով, այն հարցն է՝ արդյո՞ք կայացվելիք որոշման հիմքում լինելու է հանրային պահանջը, թե՞ շեշտը դրվելու է երկրի միջազգային պարտավորությունների կատարման վրա։

Պետք է խոստովանել, որ այստեղ հարցը բավականին բարդ ու բազմաշերտ է։

Մի կողմից՝ կառավարությունն իրավացիորեն հայտարարում է, որ ինքը հասարակության լեգիտիմ ներկայացուցիչն է ու ունի որոշումներ կայացնելու մանդատ, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ակնհայտորեն չկա հանրային կոնսենսուս ու կառավարության ցանկացած որոշում ունի ռիսկային բաղադրիչ։ Ամեն ինչ պարզ չէ նաև հանրաքվեի անցկացման հարցում։ Եթե խոսքը տեղական հանրաքվեի մասին է, ապա դրա անցակցումը նույնիսկ անտեղի է, որովհետև արդյունքները խիստ կանխատեսելի են։ Մյուս կողմից գոյություն չունեն համապետական հանրաքվե անցկացնելու օրենսդրական մեխանիզմներ։ Այս պարագայում՝ մի փոքր պայմանական է դառնում «հանրային պահանջ» ձևակերպումը, մանավանդ հնչում են թե հանքը շահագորելու կոչեր և թե հակառակը և նման իրավիճակում ամեն բան իրապես պետք է հանգի կառավարության քաղաքական որոշմանը։

Մյուս կողմից՝ խիստ հարաբերական է նաև կառավարության մատնանշած «միջազգային պարտավորություն» ձևակերպումը, որովհետև Ամուլսարի գործարքը ավելի շատ նախկին համակարգի կոռուպցիոն գործունեության հետևանքների մասին է։ Իհարկե, այս պարագայում կարող է հարցեր առաջանալ, թե ինչու նոր կառավարությունը բծախնդիր եղավ ամերիկյան ներդումների հարցում, երբ ռուսական կապիտալով հանքարդունաբերությունն անարգել աշխատում է, ընդ որում՝ «Լիդիանից» ավելի քիչ մտահոգ լինելով բնապահպանական ռիսկերի կառավարման մասին։

Կառավարությունը կանգնած է բարդ երկընտրանքի առաջ, սակայն դրական է այն, որ ճգնաժամն ուժային ճանապարհով հանգուցալուծելու որոշում կայացված չէ, ինչը պատուհանը բաց է թողնում հնարավոր փոխզիջումների համար։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում