Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մարդկանց կերակրում են միֆերով․ տեղեկատվական դաշտում իշխանությունները տանուլ են տալիս

Օրերս Արցախում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնք անկախ Արցախի պատմության ընթացքում արդեն յոթերորդն էին։ Ընտրություններին հետևում էին շուրջ 200 դիտորդներ, ինչպես նաև լրատվամիջոցներ։

Դուք ևս գտնվում էիք Արցախում, ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները ընտրությունների ընթացքի վերաբերյալ․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Վահրամ Թոքմաջյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ որոշ շրջանակներ ամեն ինչ արեցին՝ այս ընտրությունների շուրջ անառողջ մթնոլորտ ստեղծելու, աղմուկ-աղաղակ բարձրացնելու՝ դիտորդական առաքելություններին հարվածելու նպատակով։ Բայց ենթատեքստում իրական թիրախն Արցախն էր։ Այսինքն՝ հարվածելով դիտորդական առաքելություններին և այդ անառողջ աղմուկն ընտրությունների շուրջ ստեղծելով, իրենք չէին հարվածում միայն դիտորդական առաքելություններին։ Ի փառս ընտրողների և ընտրության կազմակերպիչների՝ ամեն ինչ անցավ ավելի լավ, քան ես կարծում էի։ 2003-04 թվականներից ես ընտրական գործընթացների մեջ եմ՝ տարբեր կարգավիճակներով։ Այն մշակույթը, այն միջավայրը, որ կար այս ընտրական գործընթացներում, ինձ լիովին գոհացրեց։ Իհարկե, չենք կարող ասել, որ խնդիրներ չկային․ Ընտրական օրենսգրքի բացերը, հանձնաժողովականների չիմացությունը։ Բայց դրանք կարգավորվող խնդիրներ են։ Այն ամենը, ինչ մենք 1995‑2017 թվականներին սովոր ենք եղել տեսնել Հայաստանում, Արցախի ՏԻՄ ընտրություններում իսպառ բացակայում էր, և խնդիրների առաջացման մեծ մասը կամ չիմացության արդյունք էին, կամ Ընտրական օրենսգրքի բացերը»։

«Ներքաղաքական դիրքավորման առումով, այո, եղել են փոփոխություններ՝ ուժերի հարաբերակցությունների փոփոխություն։ Այսինքն՝ իշխող ուժը հեռացել է իշխանությունից, և անգամ տեղ չունի խորհրդարանում, իսկ ընդդիմադիր ուժը, որը նախկինում խորհրդարանական ընդդիմություն էր, եկել է իշխանության։ Մյուս կողմից՝ ես կուզեի տեսնել նոր ուժեր, որոնք ծնվեցին որպես արդյունք հեղափոխության։ Օրինակ՝ «Քաղաքացու որոշում»-ն ունի որոշակի պոտենցիալ՝ դաշտում ինչ-որ դեր ունենալու։ Հիմա, որ Աշոտյանը խոսում է, այսինքն՝ դեռ կարողանում է խոսել, դա նաև ՔՈ-ի պրոբլեմն է, որովհետև «Քաղաքացու որոշում»-ը և նրա նման մի քանի ուժեր չեն ծածկում դաշտը, որպեսզի մյուսները չկարողանան խոսել։ Ես դա ցավով եմ ասում։ Այս պահին մենք այդ վակուումն ունենք»,- հավելեց Վահրամ Թոքմաջյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում