Monday, 20 07 2026
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Քոչարյանական տեռոր ոստիկանության լուռ հայացքի ներքո

Երեկ Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ կատարվածն արտառոց էր, երբ Քոչարյանի կողմնակիցները ոստիկանների ներկայությամբ կին էին ծեծում, մարդու ոտք կոտրում, հետո՝ բերման ենթարկվում ու «հերոսացած» ազատ արձակվում՝ ամենավերջին սպառնալիքները հնչեցնելով։

Երեկվա «բոեվիկ կինոյի» հիմնական հերոսը ոչ անհայտ Արամ Հարությունյանն էր՝ Հայաստանի նախագահացուներից ամենալուզերը, Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի «թեյավճարներով» ապրող մի գործիչ, ով հանդգնեց հարվածել կնոջ, ապա տեսախցիկների առաջ «հերոսացավ»՝ սպառնալով «ոտքով ճխլել Նիկոլին և Լևոնի զոմբիներին»։

Քոչարյանի ու նրա կողմնակիցների ագրեսիվության վրա զարմանալ ամենևին պետք չէ։ Երկրորդ նախագահն իր իշխանության տարիներին հարցերը լուծել է կրակոցներով ու ծեծով, խոշտանգումներով ու հետապնդումներով, նա անգամ սպանել է տվել մարդու, որն իրեն «պռիվետ Ռոբ» է ասել։ Հիմա Քոչարյանն ու նրա կողմնակիցներն այդ ամենն անելու հնարավորություն չունեն, բայց հանդգնում են օրը ցերեկով մարդ ծեծել ու քստմնելի «հերոսական» տեքստերով բերման ենթարկվել ու արժանանալ ոստիկանության «հումանիզմին»։

Մեր խնդիրը Օսիպյանն ու նրա ոստիկանությունն, իսկ գուցե՝ Օսիպյանն ու նրան նշանակած վարչապետ Նիկոլ Փաշինյանն են։

https://cdn1.img.armeniasputnik.am/images//2037/09/20370950.jpg

Վալերի Օսիպյանը եղել է նախկին հանցավոր համակարգի բռնության գործիքներից մեկը, որը զուրկ է գեներալական-հրամանատարական խարիզմայից ու ընդունակ է հրամաններ կատարել։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան սովորեցրել էին ընդդիմադիր ու ցուցարար ծեծել, նա «նվիրումով» կատարում էր այդ գործը։

Հիմա՝ երբ ասում են, որ պետք է ունենալ բռնությունը մերժող ոստիկանություն, դա չի նշանակում՝ բռնությունը հանդուրժող ոստիկանություն։ Սակայն Փաշինյանի ասածը Օսիպյանը բառացի է հասկացել ու նրա ծառայողները երեկ լռելայն հետևում էին, թե ինչպես են Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև գազանաբար մարդ ծեծում կամ բռնության կոչեր էին հնչեցնում։

Ուղղակի զարմանալ կարելի է, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ինչպես հավատաց, թե Օսիպյանը մեկ օրում կարող է կերպարանափոխվել ու ընդդիմադիր ծեծող «միլիցուց» փոխակերպվել հեղափոխության արժեք ու սահմանադրության նորմ պաշտպանող ոստիկանապետի։ Նման բան պատահել չէր կարող, բայց Վալերի Օսիպյանն այսօր խորհրդանշում է հետհեղափոխական ոստիկանությանը՝ մարդկանց մոտ ծնելով հուսահատություն ու հիասթափություն, ինքնապաշտպանվելու պարտադրված որոշում։

Հեղափոխությունից հետո ոստիկանությունը չի բարեփոխվել ու ընդամենը հարմարեցվել է Նիկոլ Փաշինյանի ճաշակին։ Այլ խոսքով՝ ոստիկանությունն արտաքուստ քաղաքակիրթ է թվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հակադեմոկրատական հրամաններ, որպես կանոն, չի տալիս, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ վաղը մեկ այլ ղեկավար հակադեմոկրատական հրամաններ չի տա։ Այդ ժամանակ կասկածից վեր է, որ Օսիպյանն ու ոստիկանությունն ակնթարթորեն կվերադառնան «ի շրջանս յուր»՝ ինչպես դա տեղի ունեցավ Իջևանում, երբ ոստիկանները գիշերով մարդկանց էին ձերբակալել՝ «հին ու բարի ժամանակների» ոգով։

Հետհեղափոխական Հայաստանի առաջին ոստիկանապետը ասոցացվում է հին համակարգի հետ ու թերևս դա է պատճառը, որ մեր ոստիկանները երեկ լուռ հայացքով հետևում էին, թե ինչպես է քոչարյանական տեռորն՝ իր մեղմ դրսևորումներով, մոլեգնում Երևանի դատարաններից մեկի շենքի մոտ։

Օսիպյանը պետք է հեռանա, եթե մենք շարունակում ենք հավատալ հեղափոխությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում