Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Հանուն արդարության. հերթական վճիռը Քոչարյան-Սարգսյան զույգի դեմ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թվականներին ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008-ի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ, ինչպես նաև չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել էր նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և երկու տարվա ազատազրկման։

Դատավճիռը Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, 2009-ի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել էր՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած Վերաքննիչի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2014 թվականին մահացել է:

Ինքնին հասկանալի է, որ գլխավոր դատախազի բողոքը քաղաքական, բարոյական համատեքստում է ու որևէ կերպ չի կարող նպաստել Սմբատ Այվազյանի իրավունքների վերականգնմանը, որը հինգ տարի առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին:

Սրանով հանդերձ՝ իրադարձությունը պատմական է ու վերաբերում է անցած քսանամյակում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտմանը, ըստ էության իրականացվում է անցումային արդարադատություն գործող օրենսդրության շրջանակներում:

Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի մակարդակով իրականացված հանցագործություն էր, որի նպատակը քրեաօլիգարխիայի իշխանության երկարաձգումն էր՝ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով:

Այդ նպատակին հասնելու համար ոչ միայն ընտրություններ էին կեղծվում, այլ նաև հետապնդումների էին ենթարկվում հարյուրավոր մարդիկ, ովքեր ընդդիմանում էին քրեաօլիգարխիայի բեսպրեդելին: Նախկինում կատարված բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն, վերացվեն բոլոր դատավճիռները, որոնք բխել են ոչ թե օրենքից, այլ իշխանությունն ուզուրպացրած խմբի շահերից:

Սմբատ Այվազյանի դեմքով այսօր արդարացվում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են, այսպես կոչված, «հայկական թերմիդորականության» հաղթանակից հետո:

Սմբատ Այվազյանը Արցախյան պատերազմի լուսավոր դեմքերից մեկն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցը, որը Հոկտեմբերի 27-ից հետո դարձավ ռուսական վասալության ռեժիմի ծնունդ քրեաօլիգարխիայի համոզված ընդդիմախոսներից մեկը:

Այվազյանի արդարացման գործընթացն ահռելի քաղաքական նշանակություն ունի:

Հարկ է բոլոր դրվագներով ամբողջացնել հին համակարգի հանցագործ էությունը՝ ամբողջական դարձնելու համար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մյուսների դատավճիռները:

Պետական մակարդակով, լեգալ դատավճիռներով պետք է վերացվեն նախկինում տեղ գտած քաղաքական բռնաճնշումների հետևանքները՝ քրեաօլիգարխիային իրավա-քաղաքական գնահատական տալու, Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու նպատակով:

Եվ վերջապես՝ գործընթացն ունի բարոյական բաղադրիչ: Տարիներ շարունակ հասարակությանը պարտադրվել են կեղծ հերոսներ՝ հաստավիզ պաշտոնյաների, կիսագրագետ օլիգարխների դեմքով: Եկել է պատմական արդարությունը վերականգնելու ժամանակը: Պետությունն ու հասարակությունը պետք է արժևորեն մարդկանց, ովքեր կանգնած են մեր պետության և հաղթանակի ակունքներում ու արժևորում են հպարտ քաղաքացու կերպարը: Սմբատ Այվազյանը նրանցից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում