Ամերիկացի հեռուստահաղորդավար Նենսի Փարքերը զոհվել է Նոր Օրլեանում ինքնաթիռի կործանման ժամանակ: Այս մասին հաղորդում է NBC-ն:
53-ամյա կինը մահացել է թռիչքի մասին ռեպորտաժ անելիս, որը կատարում էր բարդ օդային հնարքներ: Օդաչուն ևս զոհվել է:
Նշվում է, որ Փարքերը ստացել է «Էմմիի» հինգ մրցանակներ՝ որպես լրագրող իր աշխատանքի համար:
Ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են: