Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից»

Հռոմի ողջ խճանկարների գույնը՝ մի ցուցահանդեսում. Կապիտոլյան թանգարանների հավաքածուից քսանմեկ գոհարներ: «Հին Հռոմի գունեղ տեսիլները.

խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». սա վերնագիրն է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության կողմից աջակցվող ցուցահանդեսի, որը կազմակերպվել է «Գլոկալ Փրոջեքթ» խորհրդատվական ընկերության հետ համատեղ, Հռոմի համայնքի և Հռոմի մշակութային ժառանգության կապիտոլյան բաժնի ղեկավար Մարիա-Վիտորիա Մարինի Կլարելիի ջանքերի շնորհիվ:

Ցուցահանդեսը, որն իրենից ներկայացնում է պատմությունից մեզ փոխանցված մի ակնթարթ, պաշտոնապես կբացվի ս.թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ մի շարք պետական այրերի, դիվանագիտական և ակադեմիական կորպուսի և քաղաքացիների մասնակցությամբ:

Քսանմեկ օրիգինալ նմուշներ՝ ռեստավրացիայից հետո ցուցադրված միայն մեկ անգամ Օստիայում, որոնք պատկանում են Հռոմի Կապիտոլյան թանգարանների հավաքածուին (Ք.ա. 1-ին դար-Ք.հ. 4-րդ դար), նրբագեղ նախշերով և հարուստ գույներով, վերադարձնում են մեզ մի աշխարհ, որը նույնպես ասես գլոբալացված լինի, որտեղ անդրադարձ էր կատարվում նույն նմուշներին մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա՝ հանրայնացնելու հասարակական զգացողությունը, արագացնելու նույնականացման մի գործընթաց՝ դեպի նույն արժեքներ և սկզբունքներ:

Ցուցադրված հավաքածուն հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատելու Հռոմի հանրապետության ժամանակաշրջանից մինչև ուշ կայսերական դարաշրջանի բոլոր տեսակի խճանկարները և կիրառված տեխնիկաները, այլ նաև մտորելու զարդանախշերի բնույթի շուրջ, որոնք բազմազան են իրենց նշաններով ու գույներով և վերջիններիս՝ մեր արվեստի հասկացությունների ու գրաֆիկական դիզայնի հետ ունեցած նմանության շուրջ:

Եվ ինչպես կարելի է նկատել այս ցուցահանդեսում նույնպես, որն աջակցվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից և իրականցվում է իտալական գեղարվեստական ժառանգության առաջխաղացման և ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, առկա է մի ընդարձակ ժամանակագրական պատկեր, որում այս հինավուրց արվեստի գործերի նրբագեղության զարգացումն արտահայտվում է՝ հանրապետական դարաշրջանի մեծամասամբ կարծրատիպային, երկրաչափական և ոճավորված մոտիվներից անցնելով դեպի ուշ կայսերական ժամանակաշրջան, ավելի ժամանակակից թեմաներ՝ ոգեշնչված դասական դիցաբանությունից կամ առօրյա կյանքի տեսարաններից: Պատմության մեջ, որտեղ վիտրաժային ապակին դառնում է խոսք, գեղարվեստական լեզվի քերականական արտահայտության կոմպոզիցիոն միջոց, որում յուրաքանչյուր առանձին տարր նպաստում է ամբողջի հետ շարունակական փոխհարաբերությունների ստեղծմանը:

Ցուցահանդեսը, որը բաց կլինի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբեռի 29-ը, հանրապետության ամառային շրջանի միջոցառումներից է, որը վերջերս բազմաթիվ իտալական մշակութային միջոցառումների կիզակետում է գտնվում՝ շնորհիվ Իտալիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետության կառավարության սերտ համագործակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում