Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Եռաբլուրի վանդալիզմը ևս մեկ անգամ բացահայտեց քոչարյանական խուժանի իրական դեմքը

Եռաբլուրի վանդալիստական ակտն իր էությամբ ու բովանդակությամբ իսկապես սահմռկեցուցիչ էր։ Տրամաբանական է, որ ցնցված քաղաքացիներն անորոշության և զարմանքի համատեքստում պետք է քննադատության թիրախ դարձնեին նաև կառավարող ուժին, քանի որ Եռաբլուրի նկատմամբ ոտնձգությունն իր նշանակությամբ հավասարազոր է պետության դեմ թշնամական գործողության։ Նույնիսկ եթե իշխանությունը որևէ մեղք չի գործել, միևնույն է, որպես իրավիճակի պատասխանատու՝ նա մեղավոր է։

Բայց ամենն այս արդեն իսկ մղվում է երկրորդ պլան, հատկապես երբ մեղսագործը բացահայտված է։

Թեմայի համատեքստում անհրաժեշտություն է ստեղծվում խոսել մեկ այլ կարևորագույն խնդրի մասին, որը ներսից քայքայում է մեր համակեցական ներդաշնակությունն ու մարդկային խաղաղ կյանքը։ Բանն այն է, որ գերեզմանաքարերի պղծման ակտը ևս մեկ անգամ բացահայտեց քոչարյանական խաժամուղի էությունն ու որակը։ Կամ էլ առհասարակ էության և որակի բացակայությունը։ Քոչարյանական գվարդիայի վերլուծաբանները անմիջապես փորձեցին օգտվել ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ գերեզմանաքարերի պղծումը ներկայացնելով որպես Փաշինյանի կառավարության քաղաքականության հետևանք։ Շատերը լուրջ դեմքի արտահայտությամբ պնդում էին, թե դա կառավարող ուժի մշակութային առանձնահատկությունն է՝ պղծել հերոսների հիշատակն ու բոլոր ազգային արժեքները։ Ահա սա էր քոչարյանական մամուլի այսօրվա մեսիջը։

Հիմա եկեք ինքներս մեզ հարց տանք․ ովքե՞ր են այս մարդիկ և ի՞նչ են ուզում այս պետությունից։ Փաստորեն, նրանք կանգ չեն առնում նույնիսկ ամենանվիրական խնդիրները քաղաքական մանրադրամ դարձնելու հեռանկարի առջև, ավելին՝ նրանք պատրաստ են ազգային ցանկացած արժեք և նույնիսկ դժբախտություն ծառայեցնել իրենց շահերին։

Փաստորեն, քոչարյանական խուժանը ուրախ էր գերեզմանաքարերի պղծման փաստով, չէ՞ որ դա կարող էր դառնալ իշխանություններին ոչնչացնելու հերթական առիթը կամ պատրվակը։

Մի՞թե սա է հանրության ակնկալած ընդդիմությունը, մի՞թե ՀՀ քաղաքացիներն օր ու գիշեր երազել ու փափագել են ունենալ այնպիսի մի ընդդիմություն, որն ամեն օր ատամները սեղմած սպասում է որևէ կամայական աղետի։ Աղետ, որի միջոցով հնարավոր կլինի ոչնչացնել Փաշինյանին ու ամբողջ քաղաքական թիմին։ Այս նույն տրամաբանությամբ նրանք կարող են սպասել երկրաշարժի, պատերազմի վերսկսման, տնտեսական ճգնաժամի և նույնիսկ տարածքներ կորցնելուն, միայն թե Հայաստանի նոր իշխանությունը ձախողվի և կորցնի իրավիճակի վերահսկողությունը։

Ժամանակներն են այդպիսին․ անհայրենիք տականքները, ճակատագրի հեգնանքով, հայրենիքը դարձրել են իրենց տականքության հուսալի հանգրվանը։ Բայց ինչպես դասականն է ասում՝ ժամանակը բերել է, ժամանակն էլ կտանի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում