Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը` Վրաստան

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին` փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք Թբիլիսիի օրվա տոնախմբությանը:

Զրուցակիցները քննարկվել են երկու մայրաքաղաքների մշակութային կապերին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2020-ին փոխադարձաբար Երևանում՝ Թբիլիսիի և Թբիլիսիում՝ Երևանի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող: Այս երկու միջոցառումները նախապատրաստելու համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն:

Հանդիպմանն առանձնապես կարևորվել է զբոսաշրջության ոլորտում Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը: Մասնավորապես նշվել է, որ պետք է այնպես անել, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրվի նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին և հակառակը՝ Հայաստան ժամանողները տեղեկացվեն Վրաստանի համապատասխան ուղղությունների մասին: Առաջարկվել է նաև ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն երկու մայրաքաղաքները՝ որպես զբոսաշրջային ամբողջական ուղղություն:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան քննարկել են նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացեն տեղեկատվություն Թումանյանի մասին:

Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Հայաստանից դուրս հայկական միակ պետական թատրոնի շենքը ներկայումս հիմնանորոգվում է, իսկ բացումը նախատեսվում է 2021 թվականին:

Տիգրան Վիրաբյանը հանդիպել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, որոնց հետ քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը:

Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոն, որտեղ քննարկվել է Թբիլիսիում Վերնատունը «Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագիծը: Համաձայն առաջ քաշված գաղափարի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Այսպիսով, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում