Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփեց այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը:

Նախարարն իր խոսքում նշեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց այն կամրջող դերակատարությունը, որ ունի վիրահայ համայնքը երկու երկրների, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում: «Անչափ կարևոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաև հանդիսանում եք ձեր արմատների, ձեր ինքնության պահապանը: Դուք նաև կարևորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների՝ որպես համայնք։ Սակայն, իմ կարծիքով,մեր համայնքների և, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել՝ միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձևեր»:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ վիրահայ համայնքի հուզող խնդիրների շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:

Վիրահայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում