Նիգերիայի ոստիկանները կատարել են սարսափազդու բացահայտում ՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Իբադան քաղաքում լքված տանը հայտնաբերել են սարսափելի հյուծված, ձեռնաշղթաներով 7 մարդու:
Այնտեղ հայտնաբերվել են նաև կմախքներ ու մարդկային մարմնի մասեր՝ հայտնում է RT-ն: Տագնապ է բարձրացել այն բանից հետո, երբ քաղաքից սկսել են անհետանալ մոտոտաքսիի վարորդները:
Ոստիկանություն էին դիմել նրանց գործընկերները, որոնք կասկածելի տանը բախվել են դիակների՝ հայտնում է The Independent-ը:
Իրավապահները ձերբակալել են մի քանի կասկածյալների՝ հայտնում է տեղի ոստիկանության մամլո քարտուղարը:
Ոստիկանները շինությունը խուզարկելիս հայտնաբերել են կմախքներ, փտող մարմիններ ու դրանց առանձին մասեր:
Լքված տունը շրջապատող թփերում նրանք հայտնաբերել են 7 մարդու, որոնք ավելի շատ հիշեցրել են կմախքի:
Առևանգված մարդիկ «սարսափ-տանն» անցկացրել են 7 ամիս, ոմանք՝ նույնիսկ 2 տարի:
Տեղի լրագրողները նշում են, որ մարդկանց առևանգումները, խոշտանգումներն ու սպանությունները հաճախ օգտագործվել են սև մոգության ծեսերի համար:








































