Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ինչով է տարբեր հայաստանցու «դ!եմը»

Երբ մենք Հայաստանի հետ համեմատում ենք այլ երկրների սոցիալական վիճակը, ապա տեսնում ենք, որ այդ համեմատությունն ամենևին Հայաստանի սոցիալական վիճակի օգտին չէ, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանում սոցիալական բողոքի որևէ լուրջ շարժում այդպես էլ չի ձևավորվում: Հայաստանում սոցիալական բողոք է հասունանում միայն, այսպես ասած, խմբակ առ խմբակ, երբ մի որևէ կոնկրետ խավ ազդվում է իշխանության ընդունած այս կամ այն որոշումից:

Իսկ ավելի լայն հարցադրումներով սոցիալական բողոք Հայաստանում չի ձևավորվում, մինչդեռ դրա հիմքերն այստեղ շատ ավելին են, քան որևէ տեղ: Ինչո՞ւ: Մեր հասարակությունն ավելի վախկո՞տ է, ավելի ալարկո՞տ է, ավելի անտարբե՞ր է և գերադասում է անհատական «ավանդական» հարմարվողականության ճանապարհներո՞վ լուծել իր սոցիալական խնդիրները: Սրանցից ո՞րն է մեր հասարակության իներտության պատճառը, թե՞ կան այլ պատճառներ: Եթե պատճառ համարենք քաղաքական առաջնորդող որևէ ուժի չվստահելը, ապա այս դեպքում ակնհայտ է, որ օրինակ Ամերիկայում և Եվրոպայում սոցիալական բողոքները ամենևին էլ քաղաքական ուժերը չէ, որ առաջնորդում են: Այնպես որ, իրական և մեծ սոցիալական բողոքի համար քաղաքական ուժի առաջնորդությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ, եթե չասենք, որ նույնիսկ խանգարող պայման է:

Իսկ գուցե Հայաստանում սոցիալական բողոքի մեծ շարժման բացակայության պատճառն այն է, որ երկրում բնակչության թվաքանակը քիչ է, և իշխանությանը հեշտ է լինում իրավիճակը զերծ պահել այն կրիտիկական կետից, որից այն կողմ հայտնվելով՝ մարդը սոցիալական արդարության պահանջով դուրս է գալիս փողոց: Իսկ, օրինակ, բնակչության ավելի մեծ զանգված ունեցող երկրներում կրիտիկական մասսան համեմատաբար ցածր տոկոս կազմելով՝ իրականում զուտ թվային առումով բավական շատ է ստացվում, և փողոցում առաջանում է անհրաժեշտ էֆեկտը: Միգուցե Հայաստանի ժողովրդի, այսպես ասած, լռության պատճառը նաև պատմահոգեբանակա՞ն խորքեր ունի: Անկասկած, պատճառը ամենևին մեկը չէ:

Բայց պատճառների համախումբը հաստատ ունի լուրջ ուսումնասիրության կարիք, որովհետև ակնհայտ է, որ սոցիալական այդ հանդուրժողականությունն արդեն երկրին զրկում է իմունային համակարգից և նեքին դեգրադացիոն գործընթացների դիմացից հանում բոլոր հնարավոր և կարևոր հասարակական արգելապատնեշները: Իսկ առավել վտանգավոր հետևանքն այն է, որ այդ խնդրի գոյությունը արտագաղթ խթանող պատճառներից մեկն է, երբ մարդը փողոց է դուրս գալիս, բայց օդանավակայան գնալու համար: Այսինքն, սա ևս մի կարևոր խնդիր է, որ դրված է Հայաստանի առջև, և որը պահանջում է ուսումնասիրություն՝ լուծման կամ հաղթահարման հնարավոր տարբերակներ մշակելու համար: Այլապես այդ խնդրի գոյությունից երկրում օգտվում է ընդամենն իշխանական ցինիզմը՝ ստանալով գեներացիայի պարարտ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում