Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել «Օկուպացիա» շարքի 9-րդ ֆիլմի ցուցադրությունը

Business-Грузия-ի փոխանցմամբ՝ «Օկուպացիա» նախագծի շրջանակներում Տարածքային ամբողջականության վերականգնման գծով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում կայացել է «Եռակի օկուպացում» 9-րդ փաստագրական ֆիլմի ցուցադրությունը։ Վերջինս պատմում է Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի խորհրդային օկուպացիայի մասին։ Այս ֆիլմը նկարահանվել է նախագահի հիմնադրամի աջակցությամբ։

Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան հայտարարել է, որ մերձբալթյան երեք երկրների մասին նկարահանվելու են առանձին ֆիլմեր և թարգմանվելու են անգլերեն։ Դրանք ցուցադրվելու են թե՛ Մերձբալթիկայում, թե՛ մնացած բոլոր երկրներում, որոնք իրենց մաշկի վրա զգացել են խորհրդային օկուպացումը։

Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել է նաև Վրաստանում Լատվիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին էլ վրացական խորհրդարանում ցուցադրվել էր «Օկուպացիա» նախագծի շրջանակներում նկարահանված «Գերմանական աղետ» փաստագրական ֆիլմը, որում պատմվում է ԽՍՀՄ կողմից Գերմանիայի օկուպացիայի և գերմանացիների ցեղասպանության մասին: Մայիսի 27-ին էլ Վրաստանի խորհրդարանում ցուցադրվել էր լեհերի կրած զրկանքների մասին «Երկու Կատիններ» ֆիլմը։

Այն ժամանակ Շոթա Մալաշխիան նշել էր. «Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 22 փաստագրական ֆիլմ: Դրանցում ի ցույց է դրվում, թե ինչպես են ռուսներն օկուպացնում այլ երկրներ ու ցեղասպանություն իրականացնում այնտեղ: Այդ ֆիլմերը նախատեսված են վրաց հասարակության համար, սակայն դրանք ցուցադրվում են նաև այն 15 երկրներում, որոնցում իրականացվել են նկարահանումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում