Friday, 10 07 2026
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին
08:50
Ճապոնիային հզոր թայֆուն է մոտեցել

Մայդանի հետ համեմատությունը կոռեկտ չեմ համարում. «Դեմ եմ» շարժման ակտիվիստ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակելու են, սակայն Մայդան ակնկալել խորհուրդ չեն տալիս: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը նշեց, որ եթե ՍԴ-ն օրենքը ճանաչի սահմանադրական, կնշանակի, որ սպառվել են ինստիտուցիոնալ մակարդակով հարցի լուծման հնարավորությունները և ստիպված են անցնել այլ հարթակներ` օրենքի շրջանակում:

«Օրենքի սահմաններում քաղաքացիական անհնազանդության ձևերը շատ են, օրինակ՝ կարող է հայտարարություն տարածվել, և բոլորս միաժամանակ գումար կանխիկացնենք: Մայդանի հետ համեմատությունը կոռեկտ չեմ համարում, որովհետև, Փառք Աստծո, մեր երկրում գոնե հասարակության երկու հատվածներն իրար դեմ դուրս գալու խնդիր չունեն»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի՝ իրենց հանրահավաքին չմասնակցելու խնդի՞ր է դրվել որևէ ուժի կողմից, և որն է այդ ուժը, Մանուկյանը պատասխանեց, որ իրենք՝ որպես միջոցառման կազմակերպիչներ, որևէ մեկից որևէ պայման լսելու խնդիր չունեն. իրենք իրենց համար որոշում են համագործակցության ձևաչափը, ուղարկում հարցում՝ ուզո՞ւմ են մասնակցել, թե՞ ոչ, ստանում պատասխանը, սակայն յուրաքանչյուր հրավիրյալի հետ իրենք քննարկում են զուտ իր մասնակցության խնդիրը:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտությանը, թե պետք է հրաժարվել «Ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքից», նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ «Ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումն ի սկզբանե հենց իր՝ իշխանության որդեգրած քաղաքականությունն էր, երբ իրենք առաջարկում էին բանակցել: Գորգիսյանի խոսքով՝ հիմնավորումները մշտապես եղել են նույնը՝ «օրենքն անթերի է, մենք որոշել ենք, անելու ենք, քանի որ որոշել ենք»:

«Մենք հստակ ասել ենք՝ պայքարում ենք կոնկրետ կետի շուրջ: Դա «պարտադիր» բաղադրիչն է: Այն հանելուց հետո մենք արդեն լրիվ այլ տեսքով օրենքի հետ գործ ունենք, որտեղ քննարկումներ կարելի է ունենալ»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով էլ՝ դա վերջնագիծ չէ, դա քաղաքացու ցանկությունն է. մի՞թե քաղաքացու ցանկությանը հետևելը ամեն ինչ կամ ոչինչ ռադիկալ քայլ է:

Հարցին ի պատասխան՝ իրենց պայքարի արդյունքը, ավարտն ինչպե՞ս են պատկերացնում, արդյոք մարելու վտանգ չկա՞, Մանուկյանը նշեց, որ քաղաքացիական պայքարն ու անհնազանդությունը զորեղ զենք են, չպետք է թերագնահատել, այլ հարթությամբ նայելու դեպքում էլ ստիպված է ասել՝ իսկ ի՞նչ է մնում անել: «Եթե մտավախություն չունենաս, չես էլ պայքարի: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ շարժումը չմարի, ու հիմա շատ ավելի մեծ են շանսերը, որ շարժումը չի մարի: Այդ վտանգն ավելի մեծ էր ՍԴ աշխատակարգային որոշումից հետո:

Վտանգը կարելի է ի գիտություն ընդունել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, շարժումը չի մարելու, ձնագնդի էֆեկտ է ունենալու»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամներից Արտաշես Արաբաջյանն անհնազանդության մի օրինակ բերեց՝ իրենց ավտոերթերը: Նրա խոսքով՝ եթե առաջինի դեպքում ոստիկաններն անակնկալի էին եկել, երկրորդի ժամանակ համարներն էին գրում, այցելեցին իրենց՝ ակտիվիստներին, ապա երրորդի ժամանակ ոչ միայն չէին խանգարում, այլև բավական օգնում էին: «Մենք շնորհակալ ենք, որ ոստիկանությունը, ի դեմս ՃՈ պետ Արսեն Արշակյանի, բավական ժպտերես, ամբողջ ակցիայի ընթացքում մեր կողքին էր»,- ասաց նա:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում