Thursday, 23 07 2026
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը

«Սելեկտիվ արդարադատությունը» Քոչարյանի նկատմամբ «զայրացնում է». Մոսկվայում դա ընկալվում է որպես «խորհրդանշական կերպարի պատիժ»

«Պերեստրոյկայի» տարիներին կար մի այսպիսի կերպար՝ Յուրի Չուրբանով։ Նա Բրեժնևի փեսան էր, և այնպես ստացվեց, որ նրան սկսեցին հետապնդել ու երկրի լճացման ողջ մեղքը նրա վրա բարդեցին։ Ակնհայտ է, որ միայն Յուրի Չուրբանովը՝ Բրեժնևի փեսան և Գալինա Բրեժնևայի ամուսինը չէր, որ պատասխանատու էր դրա համար։ Նույնն էլ հիմա Քոչարյանի պարագայում է. նա միակ պատասխանատուն չէ։ Ինձ թվում է, որ այսպիսի ընտրովի արդարադատությունը ինչ-որ տեղ զայրացնում է, քանի որ Հայաստանը հեռավոր երկիր չէ Ռուսաստանի համար, նա դաշնակից է»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Անդրադառնանք նաև հայ-ռուսական հարաբերություններին, պարոն Մարկեդոնով։ Հատկապես Քոչարյանի գործոնին և Կրեմլի հետ սերտ հարաբերություններ ունեցող այլ նախկին իշխանավորների, որոնց նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում է սկսվել տարբեր գործերի շրջանակներում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց Քոչարյանի հետ, որից հետո նրան կանչեցին ՀՀ արտգործնախարարություն՝ հորդորելով չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այս միջադեպը, եթե կարելի է այդպես անվանել, ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա և ինչպե՞ս կգնահատեն Մոսկվայում Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելու փաստը։

– Փորձագիտական տարբեր գնահատականներ կան այն մասին, թե ինչպե՞ս են զարգանում հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Ըստ իս, եթե վերցնենք երկու երկրների հարաբերությունների ֆունդամենտալ հիմքերը, ապա դրանք չեն սասանվել, չեն խախտվել։ Այսինքն՝ այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի ռազմական, տնտեսական ներկայությունը Հայաստանում, Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին կամ, ասենք, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Մեծամորի ատոմակայանի վերակառուցմանը, բոլոր այս հարցերը մնացել են օրակարգում և չեն վերանայվել։ Մի՞թե Հայաստանը հայտարարել է, թե ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին կամ անդամակցման գործողությունների ծրագիր (Membership Action Plan) ստանալ։ Ո՛չ։ Եվ այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է Եվրամիության հարցին, ապա Փաշինյանը Բրյուսելում և Բեռլինում հայտարարել է, որ չի պատրաստվում առևտուր անել այս հարցում և չի պատրաստվում մեկի հետ հարաբերություններն օգտագործել մյուսի դեմ։ Նա ասաց, որ եվրոպական ուղղությունը շատ կարևոր է իր համար, բայց Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և դա իր ընտրության հարցը չէ։ Ուստի չեմ կարծում, թե Մոսկվան ու Երևանն ինչ-որ սուր կոնֆլիկտի կամ վեճի մեջ են իրար հետ։

Որոշ հակասություններ կային՝ կապված Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցի հետ։ Բայց ինձ թվում է՝ կողմերն ի վերջո կարողացան գտնել խնդրի փոխզիջումային լուծում. 2020 թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Եթե նույնիսկ չլիներ էլ Խաչատուրովի խնդիրը՝ միևնույն է, 2020 թվականին նա կստանձներ այդ պաշտոնը։

– Կողմերն արդեն կոնսենսուսի են հասել այս հարցի շուրջ, և Փաշինյանը Երևանում ընդունել է Բելառուսի ներկայացուցչին։

– Միանգամայն իրավացի եք։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք։ Գլխավոր քարտուղարի հարցի շուրջ առաջացած ճգնաժամը ստիպեց ՀԱՊԿ-ին մշակել մի քանի ընթացակարգային հարցեր ճգնաժամային իրավիճակների համար։ Նախկինում նման խնդիրներ չէին ծագել, մտածում էին, որ ամեն ինչ լավ է, բայց հիմա առաջացավ լուրջ խնդիր, և անդամ պետությունների ղեկավարները ստիպված էին ապահովագրող որոշ մեխանիզմներ մտածել։

Քոչարյանի հետ կապված իրավիճակը. ո՞րն է խնդիրը։ Խնդիրն այն չէ, որ Մոսկվան սիրում է այս կամ այն գործչին, իսկ Փաշինյանին չի սիրում։ Հարցն այն է, որ 2008 թ. մարտի 1-ի հետ կապված խնդիրը համակարգային է, և՛ նախկին իշխանությունները, և՛ ընդդիմությունը պատասխանատվություն են կրում։ Եվ Քոչարյանի քրեական հետապնդումն ընկալվում է որպես խորհրդանշական կերպարի պատիժ։ «Պերեստրոյկայի» տարիներին կար մի այսպիսի կերպար՝ Յուրի Չուրբանով։ Նա Բրեժնևի փեսան էր, և այնպես ստացվեց, որ նրան սկսեցին հետապնդել ու երկրի լճացման ողջ մեղքը նրա վրա բարդեցին։ Ակնհայտ է, որ միայն Յուրի Չուրբանովը՝ Բրեժնևի փեսան և Գալինա Բրեժնևայի ամուսինը չէր, որ պատասխանատու էր դրա համար։ Նույնն էլ հիմա Քոչարյանի պարագայում է. նա միակ պատասխանատուն չէ։ Եվ ինձ թվում է, որ այսպիսի ընտրովի արդարադատությունը ինչ-որ տեղ զայրացնում է, քանի որ Հայաստանը հեռավոր երկիր չէ Ռուսաստանի համար, նա դաշնակից է։ Հայաստանում տեղի ունեցողը չի կարելի համեմատել Նոր Զելանդիայում կամ էլ Լիբերիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

– Մյուս կողմից էլ՝ Քոչարյանը Պուտինի ընկերն է։ Գուցե հանգամանքն է՞լ է որոշակի դեր խաղացել։

– Չէ, Պուտինի ընկերը լինելն ի՞նչ կապ ունի։ Տեսեք, երբ նա նախագահ էր՝ Հայաստանը միացավ ՀԱՊԿ-ին։ Դա կարևո՞ր էր. այո, կարևոր էր։ Ասում եք՝ Պուտինի ընկերն է, բայց նրանց միջև էլ են վեճեր եղել, երբ նա հանդիպում էր Պուտինին և ասում՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, Կրասնոդարի շրջանում  հայերի վիճակն այնքան էլ լավ չէ, ուշադրություն դարձրեք, խնդրում եմ»։ Նրանց միջև էլ եղել են վիճելի պահեր։ Ոչ թե ընկեր, այլ մարդ, ով մեծ դեր է խաղացել Հայաստանի եվրասիական ինտեգրման հարցում։ Մոսկվան չի փորձում գնահատական տալ Մարտի 1-ի իրադարձություններին և ասել՝ սա ճիշտ է, իսկ սա սխալ է։ Նա վախենում է ապակայունացման վտանգներից, քանի որ նման սելեկտիվ պատիժը դժգոհություն է առաջացնում Հայաստանում։

– Իսկ էլ ո՞ւմ պիտի պատժեին։ Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են, ներգրավված են քրեական գործի մեջ մեղադրյալի կամ վկայի կարգավիճակով։

– Ճիշտն ասած՝ իմ գործը չէ վճիռներ կայացնել, թե ում է պետք պատժել և ում պետք չէ պատժել։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի ավելի շատ քաղաքական, քան թե իրավական դաշտում։ Պետք է գիծ քաշել և ասել, որ երկու կողմերն էլ ինչ-որ չափով պատասխանատու են, պետք է հաշտվել և առաջ գնալ, որովհետև եթե այս վենդետան հետագայում էլ շարունակվի՝ դա կարող է ապակայունացնել իրավիճակը երկրի ներսում, և համաձայնեք, որ Ղարաբաղի հարցի համատեքստում կարող է գայթակղություն առաջանալ օգտվելու ստեղծված իրավիճակից։ Չեմ կարծում, որ նման սցենարը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ Ղարաբաղյան հակամարտության սրացումը հակասում է ռուսական շահերին, Ռուսաստանը կուզենար, որ հիմնախնդիրը խաղաղ կերպով լուծվեր։ Բայց այդ լուծումը առաջին հերթին կախված է իրար հետ պայմանավորվելու՝ Երևանի և Բաքվի կարողությունից։ Մոսկվան կարող է աջակցել դրան, նա աջակցում է, բայց չի կարող լուծել երկու երկրների վաղեմի վեճը կողմերի փոխարեն։ Սա ևս պետք է հասկանալ։ Կա միֆ այն մասին, թե Մոսկվան չի ուզում լուծել այս խնդիրը։ Իսկ ինչո՞ւ պիտի չուզենա։ Պատկերացնենք, որ հիմնախնդիրը լուծվել է այս կամ այն տարբերակով։ Այդ պարագայում կարո՞ղ է Ադրբեջանը անդամակցել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին. այո, կարող է։ Եվրասիական ինտեգրումն այդ դեպքում կամրապնդվեր, դրա միջոցով կարող էին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ձևավորել ավելի լուրջ եվրասիական նախագծեր՝ տնտեսական ոլորտում և անվտանգության ոլորտում՝ որպես այլընտրանք ՆԱՏՕ-ին։ Պարզ է, որ Հայաստանում և Ադրբեջանում արտադրված ապրանքները մեծ պահանջարկ չունեն Ֆրանսիայում, իսկ Ռուսաստանում, եվրասիական շուկայում դրանք կարող են իրացվել։ Ուստի, ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի այս երկու ժողովուրդները չհաշտվեն։ Ընդհակառակ, հիմնախնդրի լուծումը հետաքրքիր կլիներ, մի շարք նախագծեր կբացվեին լոգիստիկայի, զբոսաշրջության, տնտեսության և այլ ոլորտներում։ Հիմնախնդրի հանգուցալուծման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական նախագծերին չէին հակասի միմյանց, հասկանո՞ւմ եք։ Ուստի, ընդհակառակը, դա հետաքրքիր կլիներ Մոսկվայի համար։ Այնպես որ` ես մեջտեղից կհանեի այդ առասպելաբանությունը, թե Մոսկվան չի ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի։ Դա արևմտյան միակողմանի մոտեցում է՝ թե Մոսկվան դեստրուկտիվ դեր է Ղարաբաղի հարցում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում