Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Մոսկվան չի կարող ամբողջությամբ բացառել ուժային գործոնը, քանի որ կոնֆլիկտի արմատները Կրեմլում չեն. Մարկեդոնով

«Բաքուն հայտարարում է, թե «ի՞նչ զիջումներ մենք պիտի անենք, մենք տուժած կողմն ենք, մեր տարածքներն օկուպացրել են, ուստի թող Երևանը զիջումներ անի»։ Բայց ես չէի ուզենա այս կոնֆլիկտի կարգավորման հարցը հանգեցնել միայն «օկուպացիայի» խնդրին։ Եթե նայենք ԼՂԻՄ-ին և այն շարժմանը, որը սկսվեց 1988-ին, ապա դա, այնուամենայնիվ, շարժում էր հանուն ինքնորոշման, որը այդ թվում բախվում էր որոշակի խտրական և ռեպրեսիվ քաղաքականության»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, վերջին շրջանում, երբ անդրադառնում ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային, որպես ելակետ ենք ընդունում Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, քաղաքական փոփոխությունները՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է փոխվել այս հակամարտության կարգավորման գործընթացում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Երևանի կողմից բանակցողների փոփոխությունից հետո։ Երևանի և Բաքվի միջև նոր հարաբերություններ հաստատվեցին, ակտիվ շփումներ սկսվեցին երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով։ Ինչպե՞ս Դուք կբնութագրեք այս գործընթացը։ Խաղաղ երկխոսություն կամ ինչպես Փաշինյանն էր ասում՝ խոսակցություն ձևավորելու փորձերը վերջնականապես ձախողվե՞լ են, թե՞ դեռևս կան որոշ հեռանկարներ։ Ինչո՞ւ է իրավիճակը սահմանային գոտում կրկին սրվում։

– Ճիշտն ասած՝ ես ինչ-որ առանձնահատուկ նորություն չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, և ես համամիտ չեմ իմ որոշ արևմտյան գործընկերների այն տեսակետի հետ, ովքեր կարծում են, թե Հայաստանում իշխանության փոփոխությունը կարող է ինչ-որ կերպ արագացնել կարգավորման գործընթացը։ Համաձայն չեմ, քանի որ կողմերի դիրքորոշումներն առաջվա պես մնացել են առավելապաշտական։ Փոփոխությունները Հայաստանում ներքին բնույթի փոփոխություններ են, դրանք քաղաքական, կուսակցական-քաղաքական լանդշաֆտի փոփոխություններ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի նոր ղեկավարությունն, օրինակ, պատրաստ է ընդունել այնպիսի փոխզիջումներ, որոնք չափից ավելի անհիմն ու անտրամաբանական են թվում հայկական կողմին։

Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին կարող ենք խոսել Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ Փաշինյանի գալուց հետո սկսեց ավելի ակտիվորեն քննարկվել ԼՂՀ-ի՝ բանակցություններին որպես առանձին կողմ մասնակցելու գաղափարը։ Այնպես չէ, որ այս գաղափարը նախորդ տարիներին չի առաջարկվել, բայց, օրինակ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հայկական կողմը շատ չէր պնդում ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության հարցի վրա։ Այդ հարցը քննարկումների ժամանակ արծարծվում էր, բայց առաջին դեմքը այդպես հետևողականորեն չէր շեշտում այն՝ ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանն է անում։ Փաշինյանը դա արեց, ինչն էլ, ի դեպ, պատճառ դարձավ նախորդ իշխանության ներկայացուցիչներից մեկի՝ Վիգեն Սարգսյանի հետ բանավեճի՝ թե որքանո՞վ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ ներկայիս իրավիճակում։ Հետաքրքիրն այն է, որ չնայած որոշ կանխատեսումներին՝ Փաշինյանի նման հայտարարությունները չխոչընդոտեցին բանակցություններին, և մինչև տարվա վերջ երեք հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի միջև։ Առաջինը ճանաչողական էր, ուստի հաշվենք, որ 2018-ին երկու հանդիպում է տեղի ունեցել նրանց միջև՝ սեպտեմբերին (Դուշանբեում) և դեկտեմբերին (Սանկտ Պետերբուրգում)։ Մնացականյանն ու Մամեդյարովը ևս երեք հանդիպում ունեցան։ Հետո տեղի ունեցավ հանդիպումը Դավոսում, և հետո արդեն՝ մարտի 29-ին, Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը պաշտոնական ձևաչափով։ Իհարկե, դրանք որևէ ճեղքման, առաջընթացի չհանգեցրին։ Ինչպե՞ս կարող էին հանգեցնել։ Եթե հիմնախնդիրը չէր լուծվում ավելի քան 20 տարի՝ չէր կարող լուծվել մեկ-երկու հանդիպումով։ Անհնար է նման բան պատկերացնել։

Եթե փորձենք տերմինաբանական կոնտենտ-վերլուծություն անել և տեսնել, թե ի՞նչ հասկացություններ են կողմերն օգտագործում իրենց հայտարարություններում, ապա կարող ենք ասել, որ բարձրացվում են ուղիղ կապ հաստատելու, շփման գծում միջադեպերին, հրադադարի խախտումներին վերջ տալու մասին հարցերը։ Սրանք բովանդակային բանակցություններին վերաբերող հարցեր չեն։ Առաջնորդները չեն հայտարարում, թե առաջարկ ունեն այս կամ այն հիմնարար հարցի, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու կամ տարածքները կարգավիճակի հետ փոխանակելու մեխանիզմների վերաբերյալ։ Այս հարցերի մասին խոսում են փորձագետները, բայց չեն խոսում երկու երկրների ղեկավարները, դիվանագետները։ Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու գաղափարը, որը հնչեցվեց այս տարվա սկզբին, բավական ընդհանրական է։ Այո, պետք է նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության, բայց հարց է՝ ինչպիսի՞ խաղաղության։ Խաղաղությունը աբստրակտ մեծություն չէ։ Երբ մենք ասում ենք՝ խաղաղություն, մոռանում ենք, որ այն տարբեր ընկալումներ ունի Ադրբեջանում և Հայաստանում։ Խաղաղություն կարելի է կնքել թե՛ ԼՂՀ-ի ինքնորոշման հիման վրա և թե՛ այս տարածքը Ադրբեջանի կազմի մեջ ինտեգրելու տարբերակով։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարող է խաղաղություն լինել։

– Բաքվում այլ կերպ են մեկնաբանում։ «Խաղաղություն» ասելով՝ ադրբեջանցիները նկատի ունեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելը…

– Այո, «խաղաղություն» ասելով՝ նկատի ունեն պարզապես Բաքվի իրավասության հաստատումը, ընդ որում՝ ոչ միայն յոթ շրջանների, այլև անմիջականորեն նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) նկատմամբ։ Իսկ Երևանում «խաղաղություն» ասելով՝ այլ բան են պատկերացնում։ Ուստի հարկավոր է ճշտել, թե կոնկրետ ինչպիսի՞ խաղաղության է պետք նախապատրաստել ժողովուրդներին։ Ավելի կոռեկտ կլիներ ասել՝ նախապատրաստել ժողովուրդներին փոխզիջումների, համաձայնության, հնարավոր զիջումների։ «Խաղաղություն» ասվածը ավելի ընդհանրական է։

Հետևաբար, եթե ուզում ենք մեկնաբանել, գնահատել իրադրությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ՝ ես չէի գերագնահատի նորամուծությունները այս ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում։

Ես հաճախ եմ լինում եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում և լսում եմ տարբեր գաղափարներ այս հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ամիսներ առաջ շատ էր շրջանառվում այն գաղափարը, որ Փաշինյանի լեգիտիմության մակարդակը ավելի բարձր է երկրում, նա վայելում է ժողովրդի լայն աջակցությունը, հետևաբար կարող է ոչ պոպուլյար որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

– Դա ևս անհասկանալի տեսակետ է։ Դրա մասին Բոլթոնն էր խոսում։

– Այո, ոչ միայն Բոլթոնը, այլև շատ արևմտյան փորձագետներ։ Ես լիազորված չեմ անուններ տալու, բայց ամեն դեպքում կարող եմ ասել, որ նրանք բավական հայտնի մարդիկ են, ովքեր երկար տարիներ զբաղվում են այս թեմայով։ Հասկանո՞ւմ եք, Փաշինյանը կկորցնի իր ժողովրդականությունը, եթե այնպիսի զիջումներ անի, որոնք հանրությունը կհամարի չհիմնավորված։ Հիշենք, որ Սերժ Սարգսյանին իր ընդդիմախոսները քննադատում էին հենց Լեռնային Ղարաբաղի հարցում ճկունության, զիջողականության համար, և, ի դեմս Փաշինյանի՝ շատերը տեսնում էին ավելի կոշտ դիրքորոշում ունեցող ղեկավարի, որը կպաշտպանի հայկական ազգային շահերը։ Ուստի չեմ կարծում, որ Փաշինյանի իշխանության լեգիտիմության ավելի բարձր մակարդակը կբերի ինչ-որ զիջումների Հայաստանի կողմից։ Բայց նման գաղափարներ կան, դրանք լայնորեն քննարկվում են և այլն, և այսպես շարունակ։

– Նման մոտեցում ունեցող փորձագետները կամ քաղաքական գործիչները, օրինակ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը, ասում են, թե Փաշինյանը «ուժեղ մանդատ» ունի, հետևաբար կարող է «վճռական քայլեր» ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Բայց չէ՞ որ հիմնախնդրի կարգավորումը, խաղաղությունը կախված չէ միայն հայկական կողմից, կամ այլ խոսքերով՝ խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը, ըստ էության, Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը։

– Բաքուն հայտարարում է, թե «ի՞նչ զիջումներ մենք պիտի անենք, մենք տուժած կողմն ենք, մեր տարածքներն օկուպացրել են, ուստի թող Երևանը զիջումներ անի»։ Բայց ես չէի ուզենա այս կոնֆլիկտի կարգավորման հարցը հանգեցնել միայն «օկուպացիայի» խնդրին։ Ես դեմ չեմ «օկուպացիա» եզրույթին, պարզապես այն պետք է շատ կոռեկտ օգտագործվի։ Այո, եթե խոսում ենք «օկուպացիա» մասին՝ կարելի է խոսել ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնվող շրջանների մասին։ Բայց եթե նայենք ԼՂԻՄ-ին և այն շարժմանը, որը սկսվեց 1980-ականների վերջին, ապա դա, այնուամենայնիվ, շարժում էր հանուն ինքնորոշման։ Դա շարժում էր, որը այդ թվում բախվում էր որոշակի խտրական և ռեպրեսիվ քաղաքականության։ Ուստի չի կարելի ամեն ինչ հանգեցնել «օկուպացիային»։ Դա հիմնախնդրի մի մասն է միայն, իսկ բուն կոնֆլիկտը և դրա հանգուցալուծման խնդիրը շատ ավելի լայն է։

– Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հիմնախնդրի կարգավորման առնչությամբ ասաց, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից, բայց լրագրողները նրան հիշեցրին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հուլիսին հայտարարել էր, թե ինքը չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմի վերսկսում տարածաշրջանում։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։

– Նախ, Ռուսաստանը քիչ ջանքեր չի գործադրում՝ կանխելու հակամարտության նոր սրացումը, և դա արվում է տարբեր ձևաչափերով։ Նախ և առաջ, նա աջակցում է բանակցությունների ակտիվացմանը, որովհետև եթե ռուսական կողմը չմասնակցեր բանակցային գործընթացին՝ ավելի շատ սահմանային միջադեպեր ու խնդիրներ կլինեին։ Կարելի է նաև հիշատակել այն փաստը, որ Ռուսաստանը որոշակի դեր խաղաց 2016 թ. ապրիլին զինված բախումները հակամարտության գոտում դադարեցնելու հարցում։ Սա ևս կարևոր հանգամանք է։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մոսկվան ամբողջությամբ բացառել ուժային գործոնը, ապա պատասխանն է՝ ո՛չ, քանի որ կոնֆլիկտի արմատները Մոսկվայում չեն։ Մոսկվան կարող է արձագանքել նույնիսկ ոչ հրապարակային ձևաչափով, եթե ուժային գործողություններ լինեն, բայց նա չի կարող ստիպել հակամարտող կողմերին հրաժարվել իրենց առավելապաշտական ծրագրերից։

– Լծակներ չկա՞ն՝ ճնշում գործադրելու, օրինակ, Ադրբեջանի վրա, որովհետև նոր պատերազմ ասելով՝ մենք հասկանում ենք հնարավոր հարձակումը Ադրբեջանի կողմից։

– Խնդիրն այն է, որ նույնիսկ եթե միջնորդները և մասնավորապես Մոսկվան գիտակցում են, որ իրենք ավելի մեծ պատասխանատվություն են կրում հրադադարի խախտման համար, միևնույն է, նրանք չեն կենտրոնանա Ադրբեջանի վրա, քանի որ այդ դեպքում անհամաչափության խնդիր կառաջանա քննադատության առումով։ Կստացվի, որ միջնորդ դիվանագետները կողմերից մեկին են պաշտպանում։ Ես չեմ ասում՝ դա ճիշտ է կամ սխալ։ Ես պարզապես բացատրում եմ այն տրամաբանությունը, թե ինչու են միջնորդները այդպիսի մեղմ հայտարարություններ անում, պատասխանատվությունը կիսում կողմերի միջև և այլն։ Միջնորդության իմաստը հենց դա է՝ պահպանել չեզոքություն, որովհետև եթե ֆիքսում ես միայն մեկ կողմի մեղավորությունը, նույնիսկ եթե այդպես էլ կա, ապա ստացվում է, որ պաշտպանում ես կողմերից մեկին։ Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր կողմ ուզում է, որ Մոսկվան կամ Վաշինգտոնը ամբողջությամբ իրեն պաշտպանեն, աջակցեն, բայց ես կարծում եմ, որ դժվար թե նման բան լինի։

Հակամարտության խաղաղ կարգավորման մյուս խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն իրենք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն։ Հատկապես՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։

– Հատկապես այսօր։

– Այո, և հատկապես այսօր։ Իհարկե, կան իրավիճակներ, երբ նման խնդիրները հաղթահարվել են։ Նայեք Մոլդովային. գտան որոշակի քաղաքական կամք և որոշեցին, որ արդյունքում ընդունված որոշումից ավելի շատ են շահում, քան խնդիրը չլուծելուց։

Բայց Ղարաբաղի առնչությամբ ես չեմ տեսնում նման իրավիճակ, երբ կողմերը կասեն՝ շատ լավ, մենք համաձայն չենք միմյանց մոտեցումներին, բայց ներկայիս իրադրությունը ավելի վատ է, քան այն տարբերակը, եթե մենք որոշ քայլեր անենք հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Առայժմ ես նման իրավիճակ չեմ տեսնում։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում