Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Մոսկվայում նեղացած են Հայաստանից․ ո՞ւմ կընտրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցի շուրջ, կարծես թե, նոր սկանդալ է հասունանում։ Նախորդ ուրբաթ՝ նոյեմբերի 2-ին, Յուրի Խաչատուրովը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել էր Հայաստանի կողմից և որին ս․ թ․ հուլիսին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, ազատվեց այդ պաշտոնից։ ՀԱՊԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «համաձայն սահմանված կարգի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է»: Այժմ մամուլը Հայաստանում, Ռուսաստանում և ՀԱՊԿ անդամ այլ երկրներում քննարկում է այն հարցը, թե ո՞վ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ինչպե՞ս է գործում ռոտացիոն համակարգը

Թվում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին պիտի ընտրվի Հայաստանի ներկայացուցիչը, բայց որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Հայաստանի ներկայացուցիչը մեկ անգամ արդեն նշանակվել է այդ պաշտոնում, անկախ այն հանգամանքից, որ նա ժամանակից շուտ ազատվել է այդ պաշտոնից, այդուհանդերձ, ՀԱՊԿ գերագույն մարմինը կարող է որոշել, որ ռոտացիան արդեն տեղի է ունեցել, և նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի այբբենական կարգով Հայաստանին հաջորդող պետության, այսինքն՝ Բելառուսի ներկայացուցիչը։ Բացի դրանից՝ կան քաղաքական որոշ գործոններ, որոնք կարող են դեր խաղալ այս հարցում՝ ի վնաս Հայաստանի։ Խոսքը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։

Մարտի 1-ի գործը և ռուսական հիստերիան

Բոլորն էլ թերևս հիշում են, որ այս տարվա հուլիսի վերջին, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008 թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և Երևանի կայազորի պետի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը, Մոսկվան իսկական հիստերիա բարձրացրեց, և դա արվեց ոչ թե, ասենք, Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցների կամ ռուսաստանցի ոչ բարձրաստիճան չինովնիկի կամ էլ քաղաքական գործչի, այլ պաշտոնական՝ արտգործնախարարության մակարդակով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները առաջացրել են Մոսկվայի մտահոգությունը, քանի որ դրանք հակասում են Հայաստանի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ նախկին իշխանության ներկայացուցիչները չեն ենթարկվի քրեական հետապնդման՝ «քաղաքական շարժառիթներով»: Այլ խոսքերով՝ Մոսկվան խիստ դժգոհ էր այն փաստից, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քրեական հետապնդում է սկսվել իր վաղեմի դաշնակիցների նկատմամբ, և ներքաղաքական համատեքստը ու Մարտի 1-ի գործի բացահայտման կարևորությունը Հայաստանում արդարադատության հաստատման և իրավական պետության կայացման տեսանկյունից ամենևին էլ չէին հետաքրքրում Կրեմլին։ Փորձագետներն էլ զուգահեռաբար սկսեցին մեկնաբանել, թե Մոսկվայի զայրույթն ամենից շատ առաջացրել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստը և դա գնահատվել է որպես քայլ Ռուսաստանի դեմ, քանի որ ՀԱՊԿ-ը կարևոր նշանակություն ունի թերևս միայն Ռուսաստանի համար։ Ու պաշտոնական Երևանը, հաշվի առնելով քաղաքական իրողությունը և այն հեռանկարը, որ Խաչատուրովի հարցը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, իսկ դա վտանգավոր է թե՛ ոչ այդքան ամուր դիրքեր ունեցող նոր կառավարության, թե՛ քաղաքական անկայուն վիճակում գտնվող երկրի համար, հետևաբար նոր իշխանությունները ստիպված գնացին զիջումների։ Նախ, դատարանը Խաչատուրովի նկատմամբ ընտրեց խափանման այլընտրանքային միջոց՝ ազատ արձակելով գրավի դիմաց, իսկ մի քանի օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդառաջեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խնդրանքին և միջնորդություն ներկայացրեց իրավապահ մարմիններին՝ հնարավորություն տալով Խաչատուրովին վերադառնալ Մոսկվա և անցնել իր պարտականությունների կատարմանը։

Հայաստանն իր թեկնածուն ունի

Այժմ Խաչատուրովն արդեն ազատված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և անդամ պետությունների ղեկավարները պետք է ընտրեն նոր գլխավոր քարտուղարի։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան) ղեկավարները, և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման «միանշանակ քննարկվելու է» Ղազախստանի մայրաքաղաքում։ Հայկական մամուլում շրջանառվում են չհաստատված տեղեկություններ այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու իր թեկնածուին։ «Արմենպրես»ի տեղեկություններով՝ հայկական կողմն առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Այս լուրի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվել է հետևյալ մեկնաբանությունը, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը խորհրդակցությունների փուլում է, ու քանի որ այս քննարկումները «կոնֆիդենցիալ» բնույթ ունեն, դրանք չեն ընթանում հրապարակային դաշտում։ ՀՀ ԱԳՆ-ից ասել են, որ հարգելով այդ սկզբունքը հավելյալ տեղեկություն չեն կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին։ Սակայն նաև ավելացրել են, թե «Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»։ Եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել այս վերջին նախադասությունը՝ կարելի է եզրակացնել, որ հայկական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվի ՀՀ ներկայացուցիչը։

Կարող է նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը

Ու թվում է, թե հենց Հայաստանի ներկայացուցիչը պետք է ընտրվի այս կազմակերպության ամենաբարձր պաշտոնում, քանի որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարն ընտրվում է երեք տարին մեկ անգամ՝ ռոտացիոն սկզբունքով, ռուսական այբուբենի տառերի հերթականությամբ։ Իսկ Խաչատուրովն այս պաշտոնում նշանակվել է 2017 թ․ մայիսին։ Ասել է, թե Հայաստանի ներկայացուցիչը պաշտոնավարել է ընդամենը մեկուկես տարի, և Հայաստանը ևս այդքան ժամանակ ունի։ Եվ հիշենք, որ ս․ թ․ հուլիսի վերջին, երբ Խաչատուրովի հարցի շուրջ լուրջ հակասություններ էին առաջացել պաշտոնական Երևանի և պաշտոնական Մոսկվայի միջև, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց նախաձեռնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Սակայն ռուսական որոշ լրատվամիջոցներ հակված չեն այն կանխատեսմանը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին ընտրվելու է ՀՀ ներկայացուցիչը։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե ՀԱՊԿ-ում քննարկում են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Թերթը նշում է, թե Աստանայում կայանալիք նիստին վերջակետ է ՀԱՊԿ քարտուղարության նոր ղեկավարի նշանակման հարցում։

Կարող են զիջումներ անել Բելառուսին

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների միջև հակասություններ են եղել գլխավոր քարտուղարի հարցի շուրջ տարաձայնություններ ու վեճեր են եղել դեռևս 2016 թ․ վերջին, երբ ըստ ռոտացիոն սկզբունքի՝ գլխավոր քարտուղար պիտի նշանակվեր Հայաստանի ներկայացված Յուրի Խաչատուրովը, սակայն Ղազախստանը, Բելառուսը խոչընդոտում էին դրան։ Ի վերջո, նա ընտրվեց մեծ դժվարությամբ։

Սկակովի կարծիքով՝ տրամաբանական կլինի, եթե այդ պաշտոնում նշանակեն Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուին, սակայն թեև դժվար է կանխատեսել, բայց հնարավոր է, որ քաղաքական որոշ խնդիրներից ելնելով՝ զիջումներ անեն Բելառուսին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրեն Բելառուսի ներկայացուցչին։ Սկակովի գնահատմամբ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին Հայաստանի ներկայացուցչին չընտրելը կարող է և չհամարվել կանոնադրության խախտում, քանի որ Հայաստանի ներկայացուցիչն արդեն նշանակվել է ռոտացիոն սկզբունքով։

«Եթե նա ժամանակից շուտ է հեռացել պաշտոնից կամ նրան ժամանակից շուտ ազատել են պաշտոնից՝ կարելի է եզրակացնել, որ ռոտացիան արդեն տեղի է ունեցել, և Հայաստանի ներկայացուցիչն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը։ Ուստի կարելի է շրջանցել այդ հարցը»,- մեկնաբանեց Սկակովը։

Մյուս կողմից, սակայն, Սկակովն ավելացրեց, որ Վաղարշակ Հարությունյանը համապատասխանում է այս պաշտոնին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվելու դեպքում «նա կլիներ իր տեղում»։

Ռուսաստանում էլ չգիտեն՝ որն է ՀԱՊԿ-ի դերը

Իսկ եթե Հայաստանի ներկայացուցիչը չընտրվի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, դա էլ ավելի չի՞ հեռացնի ՀԱՊԿ-ին Հայաստանից։ Այս հարցը կարևոր է այն պատճառով, որ Հայաստանում լավ չեն պատկերացնում, թե ընդհանրապես ՀԱՊԿ-ը ի՞նչ դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

Այս հարցին ի պատասխան Սկակովն ասաց․ «Գիտեք, Ռուսաստանում էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ դեր է խաղում ՀԱՊԿ-ը անվտանգության համար։ Ուստի Հայաստանի դիրքորոշումը տվյալ դեպքում միանգամայն հասկանալի է և առանձնապես չի տարբերվում։ Շատ ավելի կարևոր են հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, քան թե հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում»։

Մոսկվայում վիրավորված են

Սկակովի կարծիքով՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը «հետկուլիսային առևտրի» հարց է, և այս իրավիճակում վճռական դեր է խաղալու ոչ թե ՀԱՊԿ կանոնադրությունը, այլ քաղաքական որոշ գործոններ, մասնավորապես այն հանգամանքը, որ Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը Մոսկվայում ընդունվեց որպես վիրավորանք։

Մյուս անդամները դեմ չեն լինի

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ևս հակված է այն տեսակետին, որ խնդիրն իրականում քաղաքական է, քանի որ Ռուսաստանը դժգոհ է մի քանի ամիս առաջ տեղի ունեցածից։

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետություններն առնվազն դեմ չեն լինի գլխավոր քարտուղարի փոփոխությունից և այս պաշտոնում այլ երկրի ներկայացուցչի նշանակումից։

«Վաղուց պարզ է, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քանի որ Հայաստանն ինքն է նախաձեռնել գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը, և, ըստ երևույթին, ոչ միայն Ռուսաստանը, այլև նույնիսկ Բելառուսն է ուզում զբաղեցնել թափուր պաշտոնը այս իրավիճակում։ Իսկ թե ինչ տեղի կունենա, չգիտեմ, քանի որ չունեմ հավելյալ տեղեկություններ»,- նշեց Խրամչիխինը՝ ավելացնելով, որ նման նախադեպ նախկինում չի եղել, և հայտնի չէ, թե նման դեպքերում գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը նկարագրվա՞ծ է ՀԱՊԿ կանոնադրության մեջ, թե՞ ոչ։ Եթե նկարագրված չէ՝ այդ դեպքում դա կանոնադրության կամայական մեկնաբանության տեղիք է տալիս։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է ընդհանրապես տալիս գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին, Խրամչիխինը պատասխանեց, որ ըստ էության, այն ֆորմալ, զուտ ներկայացուցչական պաշտոն է և էական ոչինչ չի տալիս այն երկրին, որը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում