Thursday, 06 06 2024
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է

Կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրերի մեկնարկ կրթական և մարզական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`

ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում

նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ:

Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ,

դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ։

Լայնածավալ նախագծային աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել են.

5 ավագ դպրոցի նոր շենքերի` Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների կառուցում` 129,82 մլն դրամ,

6 ավագ դպրոցի վերակառուցում` 90,72 մլն դրամ,

40 դպրոցի մարզադահլիճների նորոգում` 100 մլն դրամ,

10 դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում` 54,30 մլն դրամ,

ավտոճարտարագիտության գերազանցության կենտրոնի վրանորոգում` 5 մլն դրամ,

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգում` 12,53 մլն դրամ,

Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում` 32,64 մլն դրամ,

Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում` 6,80 մլն դրամ,

Զեյթունի ուսանողական ավանի շենքի վերանորոգում` 11,5 մլն դրամ

Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնանորոգում` 32,94 մլն դրամ,

Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային քոլեջներում նոր մասնաշենքերի հիմնանորոգում, գոյություն ունեցող նախագծերի վերանայում` 2 մլն դրամ,

խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով 30 դպրոցում համապատասխան պայմանների ստեղծում` 8,5 մլն դրամ,

10 ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում` 28,30 մլն դրամ,

Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բակում մետաղասարքավորումներով դահլիճի կառուցում` 9,17 մլն դամ,

հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցում` 8,68 մլն դրամ,

թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում` 3,5 մլն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում