Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Ուժային կառույցներն այսպես թե այնպես պատրաստ են, և նրանց «կաշառելու» խնդիր չկա

Հայաստանի իրավապահ կառույցների և զինված ուժերի մի շարք ներկայացուցիչների կոչումները կբարձրանան: Նրանց թվում են նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի կոչում շնորհել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կոչումներ շնորհելը նորմալ պրոցես է համարում։ «Գրեթե միշտ այդ ծառայության ղեկավարները եղել են գեներալ-մայոր և այս վերջին մեկ տարվա ընթացքում է, որ սահմանափակվում էին գնդապետի կոչումով: Իհարկե, կոչումները շնորհվում են անբասիր ծառայության, անցած ուղու համար, և ես սա դրական եմ գնահատում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ուժայիններին պարգևատրելու իր բացատրությունն ունի։ «Հեղափոխությունից ի վեր այդ կառույցները դարձել են հեղափոխական արժեքների տարածման առաջամարտիկը։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային շրջանի ողջ հասարակությունը ավանդաբար ուժային կառույցների աշխատանքին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան իշխանության այլ թևերի աշխատանքին։ Այդ պատճառով ուժային կառույցները հասարակության, այսպես ասած, առաջնային աչքի առջև են և նրանց աշխատանքները հասարակության մեջ ավելի շատ են արձագանքներ գտնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի խոսքերով՝ սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել խրախուսել ուժային կառույցների աշխատանքը. «Ընդհանրապես, սոցիալիստական հասարակություններին դա բնորոշ երևույթ է՝ առաջնային համարել ուժային կառույցների աշխատանքը։

Մոտ ժամանակահատվածում այդ տենդենցը կմնա նույնը։ Կարծում եմ՝ այն չի էլ փոխվելու՝ անկախ այն հանգամանքից՝ կլինի ժողովրդավարական, թե ավտորիտար իշխանություն։ Հասարակության մոտ միշտ էլ լայն արձագանք է գտնելու ուժային կառույցների աշխատանքը, մեր հասարակության տեսակն այնպիսին է, որ այդ աշխատանքն առաջնահերթ է դիտվում։ Իհարկե, կան այլ կառույցներ, որոնք կարևոր են՝ սոցիալական, կրթական, բայց հետխորհրդային բոլոր երկրների համար ուժայինը մնում է առաջնային»։

Մեր այն դիտարկմանը, թե կա կարծիք, որ ուժային կառույցներին խրախուսելը պայմանավորված է նաև նրանով, որ ինչ-որ պահի Փաշինյանը կարող է հենվել նրանց վրա, ստանալ աջակցություն, քաղաքագետը նշեց. «Անուղղակի կապվածություն՝ այն, որ ուժային կառույցները հավատարիմ են նոր իշխանություններին, վարչապետին՝ դա փաստ է, դա կա, բայց ուղղակիորեն համաձայն չեմ, որ ուժային կառույցներին «կաշառում են» հետագայում օգտագործելու համար։ Այսպես թե այնպես, ուժային կառույցները միշտ պատրաստ են»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե դիտենք փաստերը, ապա թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը, թե՛ քննչական ծառայությունը գտնվում են վարչապետի ուղիղ ենթակայության ներքո. «Եվ իրենց գործողություններում, հայտարարություններում վարչապետի հետ համերաշխ են գործում, հակադրություններ ես չեմ տեսել։ Համենայնդեպս՝ այնքանով, որքանով տեսանելի է ու հասանելի է հասարակությանը։

Սաբոտաժային դրսևորումները ևս բացառելի չեն, բայց, ըստ Ղևոնդյանի, հասարակությանը հասանելի մակարդակում նկատելի է, որ ուժային կառույցների ու վարչապետի սինխրոնության մեջ խնդիր չկա։ «Վարչապետի կաբինետի հետ անհամաձայնություններ չկան։

Ավելին՝ ըստ իմ նկատած փաստերի, նույնիսկ ուժային կառույցների աշխատանքներն են միմյանց հետ համաձայնեցված։ Կարելի է դատական համակարգի խնդիրների մասին խոսել, բայց դա արդեն այլ թեմա է»,- եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում