Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Իրենց ստեղծած համակարգն է քանդվում, չդիմադրե՞ն. ՌԴ դեսպանի հանդիպումների վրա խորանալու փոխարեն կենտրոնանանք մեր աշխատանքի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում ուշագրավ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, որից փաստորեն անմասն չի մնում նաև Ռուսաստանը։ Նախկին ու ներկա համակարգերի լարվածության այս փուլում Հայաստանում ՌԴ դեսպանը պարբերաբար հանդիպումներ է ունենում նախկին համակարգը ներկայացնող ուժերի կամ, ինչպես ընդունված է ասել՝ ռևանշիստների հետ։ Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը։

Անկեղծ ասած, ինձ համար մի փոքր տարօրինակ է այս հարցի շուրջ ստեղծված աղմուկն ու ամենատարբեր քննարկումները։ Եթե Ռուսաստանի ղեկավարը՝ անձամբ Պուտինը, ձեր նշած այդ լարված փուլում շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանին, ապա դեսպանը ինչո՞ւ չպետք է հանդիպի նրա հետ կամ նրան հարող ուժերի հետ, ի՞նչն է այստեղ տարօրինակ։ Ամբողջ շղթան աշխատում է նույն տրամաբանությամբ, այնպես չէ, որ Ռուսաստանի դեսպանը շեղվել է իրենց ուղուց։ Բայց այստեղ ես ուրիշ խնդիր եմ տեսնում և բացատրեմ, թե որն է իմ անհանգստությունը։

Մենք իհարկե կարող էինք այս հանդիպումներին էական նշանակություն չտալ ու ասել, որ դրանք որևէ ազդեցություն չեն ունենա։ Բայց այսօրվա գործող իշխանությունները չեն լուծում ժողովրդի սոցիալական խնդիրները, ինչը, վաղ թե ուշ, բողոքներ է կուտակելու և քարտ-բլանշ տալու ձեր նշած այդ ռևանշիստական ուժերին։ Պարզ է, անփորձ երիտասարդներ են, ամբողջը հիմնված է հանցագործների ստեղծածի վրա, ու հիմա չկա առհասարակ տնտեսություն, բազա, ինչը դուրս է գալիս նոր իշխանության դեմ ու օգտագործվում նախկինների կողմից։ Անհնար է միանգամից մեծ արդյունքներ գրանցել, ժողովուրդն էլ ռեալ առաջընթաց չի տեսնում։ Նախկիններն էլ գրոհել են ողջ համակարգը՝ տեղական ու նաև ռուսական մամուլի միջոցով տեղ են հասցնում իրենց ցանկացած ինֆորմացիան և պատկերացրեք, թե ինչ են այս ամենի մասին մտածում Մոսկվայում, որտեղ, փաստորեն, մի կարծիք է ներկայացվում։ Ասեմ՝ մի մասը մտածում է, որ իրենք ժամանակավոր են, ու շուտով ամեն ինչ քանդվելու է, տանուլ են տալու ու չեն կարողանալու ոչինչ անել։ Ամբողջ համակարգով լցվել են հակաքարոզչությանը, տիրապետում են հստակ մեծ ֆինանսական գումարների ու պատկերացրեք, որ որոշակի իրավիճակ ստեղծում են։ Սա կապված չէ կոնկրետ Քոչարյանի հետ, չէի ցանկանա կենտրոնանալ նրա վրա։

Քանի որ դատական համակարգից խոսեցիք, կխնդրեմ անդրադառնաք նաև դատական իշխանությունում տեղի ունեցող խառնաշփոթին և, հիմնականում, Սահմանադրական դատարանում տեղի ունեցող իրավիճակին։ Ու որքան էլ տարօրինակ է՝ այս փուլում ՌԴ դեսպանը հանդիպում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ինչպե՞ս հասկանանք սա։

-Ես մանր դրվագների մեջ չէի ցանկանա խորանալ, բայց մի բան եմ ուզում ասել։ Ափսոս՝ Հայաստանում այնքան գումար չկա, որ հանրաքվե անցկացվի ու հարցի՝ ամբողջ դատական համակարգը այս 25 տարի սպասարկե՞լ է ժողովրդի շահերը։ Թող հասարակությունն իր գնահատականը տա ու ասի՝ վստահում է։ Բոլորս հիշում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի, Դեմիրճյանի ընտրությունները։ Սահմանադրական դատարանը մի անգամ պաշտպանե՞ց ժողովրդի ընտրությունը։

Սահմանադրական դատարանը բաղկացած է եղել իշխանությանը սպասարկող սենյակներից, ու հիմա այս սիստեմը քանդել ու միանգամից ազնիվ սարքելը շատ բարդ գործընթաց է։ Կարելի է հանգիստ հանրաքվե անել ու հասկանալ, թե ինչ է եղել ու ինչ է իրենից ներկայացրել այդ դատարանը։ Ի դեպ՝ խնդիրը միայն դատարանները չեն, քննչական մարմինները, դատախազությունը, Գորիկ Հակոբյանի ղեկավարած Ազգային անվտանգության կառույցը իրական թշնամի է եղել երկրի ու ժողովրդի համար։

Պատկերացրեք, երկու տասնամյակից ավելի չաշխատել ու միանգամից փոխվել՝ ահռելի բարդ է։ Ինձ այդ հանդիպումը այնքան չի հետաքրքրում, որքան մեր անելիքներն այս ամենի ուղղությամբ։ Ի՞նչ ենք մենք ուզում, ինչպե՞ս վերականգնել ու առողջացնել համակարգը։ Մինչև հիմա դատարանները պաշտպանում են այն բանկային սիստեմը, որ տարիներով թալանել է ժողովրդին, ո՞րն է մեր ակնկալիքներն այս պայմաններում։ Աշխատանք չունեցող բնակչության երկրում այդ բանկային թալանին որևէ դատարան գնահատական տվե՞լ է, թե՞ ոչ։ Մարդն ինչպես փակի այդ գումարները, թալանո՞վ զբաղվի։ Փաստորեն, իր քաղաքացու դեմ աշխատող ինստիտուտին դատարանը պաշտպանել է, մեր ակնկալիքները ո՞րն է, ինչո՞ւ ենք կառչում հանդիպումներից մեր անելիքների փոխարեն։ Երկրի, քաղաքացու, գյուղացու միակ պաշտպանը դատարանն է, ու եթե այսօր հանրաքվե լիներ՝ բոլորը կիմանային ժողովրդի պատասխանը։

-Կարծում եք՝ դատաիրավական բարեփոխումների այս փուլում Ռուսաստանի միջամտությանն ականատես կլինե՞նք։

-Ո՛չ, չեմ կարծում ու, առհասարակ, խորհուրդ կտամ Ռուսաստանի անելիքների վրա կենտրոնանալու փոխարեն մեր օրակարգը սահմանենք ու հասկանանք՝ ինչ ճանապարհով գնանք։ Եթե հիմա Ռուսաստանը նստի ու ղեկավարի, թե մեր դատարանները ինչ կորոշեն՝ խայտառակություն կլինի։ Ընդհանրապես, Ռուսաստանին պետք չէ միատարր համարել, այնտեղ կան մարդիկ, որ ընկերություն են արել և՛ Ռոբերտի, և՛ Սերժի հետ։ Նրանք միասին են աշխատանք տարել, միասին համակարգ ստեղծել, ու այսօր այդ համակարգը քանդվում է։ Կարծում եք՝ չպե՞տք է վատ զգան այդ զարգացումներից, իհարկե պետք է զգան։ Հայաստանում հիմա կան հազվագյուտ ազնիվ դատավորներ, այսինքն՝ ես հավատում եմ, որ կան այդպիսիք։ Հարցնենք՝ ինչո՞ւ են եղել այդ վիճակում նախկինները, որովհետև սովոր են եղել ծառայելուն։ Հիմա դա չի ստացվում, ու նրանք էլ չգիտեն ինչ անեն։ Ամբողջ սիստեմի դժգոհությունը սրա հետ է կապված, մարդիկ խուճապի են մատնված, չգիտեն ինչ անեն։ Ես այսպիսի տարբերակ եմ տեսնում՝ հանրաքվե անել, հրավիրել իրական մասնագետների ու հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ։ Կատարված թալանն ինչ ճանապարհով է եղել, ինչպես է արվել։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա աներ՝ ամեն ինչ այլ ճանապարհով կգնար։ Հիմա մենք ընկել ենք բոլոր անհաջողություններում Ռուսաստանին ենք մեղադրում։ Իսկ մերոնք ի՞նչ են արել, նրանք գիտեն, թե Հայաստանի համար շատ մեծ բաներ են արել՝ և՛ Ղարաբաղի պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո։ Իրենք համոզված են, թե ճիշտ են, իսկ մենք նրանց սխալը երբևէ ապացուցե՞լ ենք։

-Հիմա Ռուսաստանը խորացող լարվածության մեջ է մտել մեր հարևան Վրաստանի դեմ և ակնհայտ է, որ իրավիճակը դեռ շատ այլ ոլորտների վրա իր ազդեցությունը կթողնի։ Մենք այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվենք։

-Հայաստանն ունի հզոր գործիք՝ Սփյուռքը։ Պետք է հստակ աշխատանք տանել, ոչ միայն մեր նեղ շահերի, այլ տարածաշրջանային հետաքրքրությունների համար։ Մենք մեր ամբողջ պոտենցիալը չենք օգտագործում թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի և թե՛ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, նույնիսկ մեր դիվանագիտությունը չի աշխատում, դրա համար էլ այսպիսի իրավիճակներում ամբողջությամբ անպատրաստ ենք մնում։ Մենք չգիտենք՝ ինչ լծակներ օգտագործենք, որ այդ իրավիճակներում ձայն ունենանք։ Շրջափակման մեջ գտնվող պետություն ենք ու այս իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ կարող է լրջագույն հետևանքներ ունենալ մեզ համար։ Եթե մենք ուզում ենք մեկ տարի հետո ձայն ունենանք այդ հարաբերություններում, ապա այդ մեկ տարվա ընթացքում դիվանագետները պետք է աշխատեն, ծախսեր կատարվեն։ Եթե պետությունը մի քանի միլիոն կորցնի այդ աշխատանքների վրա՝ երբ Հայաստանի ձայնը սկսի անցնել, դա հարյուրապատիկ ավելի օգուտ կտա Հայաստանին ոչ միայն նյութական, ֆինանսական, այլ քաղաքական ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում