Monday, 13 07 2026
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը կրկին խոսել է Լեո 35 տան մասին: Նա նշեց. «Պարոն քաղաքապետ, դուք մեկ անգամ ասացիք՝ սրտաճմլիկ բաներ եք ասում, մեր քաղաքում շատ մարդիկ բնակֆոնդի կարիք ունեն: Ես մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է այնտեղ, բայց, ցավոք, իր ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել ներս մտնել: Որովհետև դա մի հյուղակ է»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց, որ ինքը եղել է այնտեղ, նաև Կենտրոնի վարչական շրջանի աշխատակիցները, ապա դիմելով Հայկ Մարությանին ասաց՝ վիճակը շատ ծանր է. «Մի քանի անգամ ենք եղել այնտեղ, մենք բանակցում ենք իրենց հետ, էնտեղ կան հարակից բնակիչներ, որոնք դեմ են, որ ծառը կտրվի: Դուք ճիշտ եք, վիճակը շատ ծանր է, ծառը իրենց պապն է տնկել, հետո հարևանները չեն թողել ծառը կտրվի, դա բերել է շենքի և տանիքի դեֆորմացիայի: Մեր պարգևավճարներից ֆոնդ էինք առանձնացել, քար էինք գնել, և արդեն պետք է մոտենայինք այն հարցով, թե ով կարող էր մեզ օգնել կառուցապատման հարցում, բայց մի քիչ երկարեց, որովհետև հարակից փակ շուկայի սեփականատերը սկսել է գնել բոլոր տները, եթե չեմ սխալվում երկու հազար քառակուսի մետր գնել է արդեն: Մենք առաջարկել ենք՝ գուցե այդ տունը գնի, սպասում ենք իրենց պատասխանին, դրա համար է այս պահին բանակցությունները կանգ են առել»:

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» սեփականատերը համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում