Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի կազմակերպիչներին

ԱՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 22-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացել է Համահայկական 7- րդ խաղերի Արցախի կազմկոմիտեի հետ հանդիպումը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

«Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Վերջնական արդյունքները կունենանք հուլիսի 1-ին՝ հատերի ընդունման վերջնաժամկետին: Ներկայում ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Համահայկական խաղերին մասնակից երկրների աշխարհագրությունը բավականին լայն է, կարծում եմ՝ 7-րդ խաղերը մասնակիցների թվով չեն զիջելու նախորդ խաղերին»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի՝ խաղերի անցկացման օրերին անհրաժեշտ է ապահովել մասնակիցների կապի, արագ սննդի, անվտանգ տեղաշարժի խնդիրները, ինչպես նաև բոլոր մարզադահլիճներում և կեցության վայրերում ուժեղացնել ոստիկանական, արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունները: Այդ օրերին շուրջօրյա ռեժիմով բուժկետեր պետք է գործեն նաև գյուղական այն վայրերում, որտեղ կտեղակայվեն խաղերի մասնակիցներն ու հյուրերը:

Հանդիպման ժամանակ ամփոփվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար:

Համահայկական խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանն Արցախ ժամանած հյուրերը կկարողանան հետեւել ոչ միայն մարզադաշտից, այլև քաղաքի տարբեր հատվածներից` մեծ էկրանների միջոցով:

Համահայկական խաղերի ջահը վառվում է երեք վայրում՝ Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Առաջին ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում՝ հայաբնակ միակ գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, երկրորդ ջահը՝ Խոր Վիրապում, Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրորդը՝ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում: Երեք պատմական վայրերից բերված ջահերը բացման ժամանակ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում կբոցավառեն Համահայկական խաղերի գլխավոր ջահը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում