Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ռոբերտ Քոչարյանը չէր սպասում այդպիսի շրջադարձի

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել էր, որ հուզվել է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի գործով դատավարությանը մարտիմեկյան զոհերի հարազատների ելույթները լսելիս: Միաժամանակ, նա խոսել է այն մասին, որ տարիներ շարունակ իրենց ընտանիքն են ներկայացրել որպես հիմնական պատասխանատու, շահարկելով մարդկանց վիշտը, և իրենց սխալը գուցե այն է եղել, որ բավարար պատասխաններ չեն տվել այդ շահարկումներին: Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները, համակիրները, նրա որդին բավականին հաճախ են խոսում այդ մասին: Լևոն Քոչարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ զոհերի հարազատներից հետո իրենց ընտանիքն է ամենից շատ տուժել այդ ողբերգություններից: Այդ առումով, հանրության շրջանում կան, իհարկե, բավականին ամրացած գնահատականներ և տեսակետներ: Այս պարագայում մենք զերծ կմնանք դրանք շոշափելուց, մեղավորության կամ անմեղության կանխավարկածներ դիտարկելուց:

Այստեղ կա մեկ այլ՝ մարդկային կողմը: Այն, որ Լևոն Քոչարյանը կարող էր հուզվել, լսելով մարտիմեկյան զոհերի ելույթները, մարդկային գործոն է: Բայց մի հարց է առաջանում: Իսկ նախկինում նա լսե՞լ է այդ ելույթները: Որովհետև Մարտի 1-ի զոհերի հարազատները խոսում են արդեն տասը տարի և ավելի: Լևոն Քոչարյանը խոսում է այն մասին, որ նրանցից հետո ամենից շատ տուժել են իրենք, քանի որ բոլորն ամեն ինչ բարդել են իրենց ընտանիքի վրա, ու իրենց սխալը համարում այն, որ բավարար պատասխան չեն տվել: Ինչո՞ւ են սխալվել, և որտե՞ղ:

Սխալը եղել է այն, որ, այսպես ասած, թերագնահատել են վտանգը կամ մեղադրանքի հետևա՞նքը, համարել են, որ հանրությունը չի՞ «տրվի» այդ «շահարկումներին», թե՞ «սխալը» եղել է բոլորովին այլ տեղ, և Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացրել, որ Հայաստանում երբևէ կարող է լինել իշխանափոխություն և այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինի դատարանի առաջ պատասխան տալ մարտիմեկյան մեղադրանքների համար:

Սա կարևոր պահ է, իհարկե, որովհետև այստեղ է մարդկային գործոնի առանցքային բաղադրիչներից մեկը: Ի վերջո, երբ ի պատասխան Գոռ Քլոյանի հոր հարցի՝ թե 40 օր նախագահ էր Մարտի 1-ից հետո, ինչո՞ւ չի բացահայտել սպանությունները, Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարում է, թե չէր միջամտում արդարադատությանը և չուներ իրավունք, առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ զոհերի հարազատներին ցավակցելու և կատարվածի համար պետության անունից ներողություն խնդրելու իրավո՞ւնք էլ չուներ Ռոբերտ Քոչարյանը, այդ 40 օրերին կամ դրանից հետո՝ 11 տարիների ընթացքում: Այդ դեպքում նա ձեռք բերած կլիներ իրեն գլխավոր մեղադրյալ ներկայացնելու հանգամանքից դժգոհելու իրավունք, անկախ այն բանից, թե ում համար ընդունելի կլիներ այդ դժգոհությունը, իսկ ում համար՝ ոչ: Մարտի 1-ի խնդիրը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում «միջուկային ուժգնությամբ» լիցքեր է կուտակել նաև այն պատճառով, որ իրավական «անտարբերությունից» բացի, նախկին իշխող համակարգը այդ ողբերգական էջի նկատմամբ ցուցաբերել է նաև բարոյական անտարբերություն: Եվ այդ հանգամանքն է, ի դեպ, որ այդ իշխանությանը զրկում է «մեղմացուցիչ» հանգամանքից, որովհետև այստեղ է առանցքայինը՝ մարդկայինը, երբ ներողությունը, ցավակցությունը, ափսոսանքը պետք է որ դուրս գա ինքնաբերաբար: Եվ եթե այն չի եղել 11 տարի, ապա, կամ չկա ներսում ընդհանրապես, կամ պետք էր հատուկ ջանք գործադրել այն զսպելու համար: Այլապես, հուզմունքը ստացվում է ընդամենը պաշտպանական մարտավարություն անսպասելի շրջադարձից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում