Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության հուղարկավորություն. սահմանադրագետ

Այսօր խորհրդարանում իր երդման ժամանակ ՍԴ նորանշանակ դատավոր Վահե Գրիգորյանը ուշագրավ հայտարարություն արեց։ Գրիգորյանը հայտարարեց՝ երդում տալով, որպես ՍԴ դատավոր՝ ինքը դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը, իսկ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր որոշումներ կայացնելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ»,- ասաց նա։

Գրիգորյանը նաև հայտարարեց, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում, ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիներին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասաց նա։

Վահե Գրիգորյանի այս հակասական հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, թե հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ ընտրվում էին ՍԴ անդամներ, նոր՝ գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորներ: Գործող Սահմանադրությամբ, բացի Վահե Գրիգորյանից, ՍԴ դատավոր է ընտրվել ևս մեկ անձ՝ Արման Դիլանյանը։ Մյուսները ՍԴ դատավոր չեն, և Սահմանադրությունը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով նախկին անդամները ինքնաբերաբար դառնում են դատավորներ: Այսինքն՝ նրանք որևէ կարգավիճակ այլևս չունեն։ Հետևաբար, ՍԴ-ն այսօր ունի միայն 2 դատավոր, և քանի որ մյուս դատավորն արձակուրդում է, Վահե Գրիգորյանը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

ԵՊՀ սահմանադրության ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա օրենքի տեխնիկական մեկնաբանություն է, որն անթույլատրելի է։ «Սա Վահե Գրիգորյանի իրավաբանական մտքի թռիչքն է՝ մնացածը դատավոր չեն, մենակ երկուսն են դատավոր, ինքն էլ նախագահ է։ Նմանատիպ տեխնիկական մեկնաբանությամբ, որն արվում էր նաև հանրապետության նախագահի դեպքում, երբ ասվում էր, որ նա պետք է ընտրվի հանրապետության բնակչության կողմից, հիմա էլ նույնն է անում Սահմանադրական դատարանի մասով։ Սա շատ վտանգավոր տենդենց է՝ ուղղված իրավական անվտանգության դեմ։ Սա ես բնորոշում եմ ինքնիրավչություն, իշխանության զավթում։ Նման բան հնարավոր չէ, դա մեկ անձի հայտարարությամբ չի լինում»,- ասաց Այվազյանը։ Նրա խոսքերով՝ Սահմանադրական դատարանն այսօր էլ աշխատում է իր ութ հոգանոց կազմով, պետական բյուջեից վարձատրվում է, իրավական հայտեր է ընդունում։ «Այս ամենը հեչ, բայց երբ Վահե Գրիգորյանը դարձավ ՍԴ դատավոր, ամեն ինչ փոխվե՞ց։ Եթե «Իմ քայլն» էլ տոն է տալիս այս ամենին, համարեք, որ այսօրվանից Սահմանադրությունը հուղարկավորեցինք։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության հուղարկավորություն»,-եզրափակեց Վարդան Այվազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում