Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Գաղափարախոսության բացակայության պայմաններում ինչ-որ մի օր Նիկոլ Փաշինյանը մենակ է մնալու

Հունիսի 16-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ժամանակ հնչած ելույթները և ձևակերպումները քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է հրապարակախոս Կարպիս Փաշոյանին, քաղաքագետ Արմեն Վարդանյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին:

Կարպիս Փաշոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ որի՝ իրենք հրաժարվում են «իզմ»-երից, ասաց. «Տպավորությունն այնպիսին է, որ իրենք լավ չեն հասկանում, թե ինչ է իրենից ենթադրում «իզմ»-ը»:

Նրա խոսքով՝ իրենք չեն պահանջում, որ կառավարող ուժը դառնա այս կամ այն գաղափարախոսության մոլի պաշտպան, և դա իրենց համար դառնա ինքնանպատակ. «Չենք պահանջում, որ մարքսիզմն իրենց համար կրոն դարձնեն, Մարքսին աղոթեն: «Իզմ»-ը ընդամենը միջոց է, ճանապարհային քարտեզ, աշխարհայացք. մենք ուզում ենք հասկանալ, թե ովքեր են այնտեղ նստած, ինչ գույն ունեն, ինչպես են տեսնում աշխարհը: Իսկ այժմ կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ նույն իրավիճակի մասին կարող են բոլորովին տարբեր՝ գաղափարապես հակոտնյա կարծիքներ արտահայտել: Նրանք առավոտյան կարող են լինել սոցիալիստ, երեկոյան՝ ազգայնական, ցերեկը՝ լիբերալ»:

Կարպիս Փաշոյանը կարծում է, որ «իզմ»-երից հեռանալը նշանակում է տեղափոխվել պատեհապաշտության դաշտ. «Սա անընդունելի է. «իզմ»-ի բացակայությունը ներկայացնում է մեկ այլ «իզմ»-ի՝ պոպուլիզմի, դեմագոգիայի»:

Արմեն Փամբուխչյանը, սակայն, համաձայն չէ այս կարծիքի հետ: Նրա խոսքով՝ առանց «իզմ»-երի քաղաքականությունը ի վերջո հանգեցրեց հեղափոխության. «Կուսակցությունը համախմբել և առաջնորդել է հեղափոխությունը, հեղափոխությունը կատարել է անհատը. կատարել են այն անհատները, որոնք կրել են տարբեր «իզմ»-եր, բայց իրենց համախմբել է մեկ ընդհանուր գաղափարը»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի համար, սակայն, ցանկալի է, որ ցանկացած կուսակցություն ունենա գաղափարախոսական հենք. «Ես, օրինակ, լիբերալ-դեմոկրատական հայացքներ ունեցող անհատ եմ և ընտրություն կատարելիս ձայն եմ տվել այդպիսի գաղափարախոսական հենք ունեցող կուսակցություններին: Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս ժամանակակից քաղաքագիտության մեջ այդպիսի տերմին է ներմուծվել՝ «բռնիր բոլորին»: Ժամանակակից քաղաքագիտության տիպաբանության մեջ կան այդպիսի կուսակցություններ, որոնք չունեն հստակ գաղափարախոսական հենք և ցանկանում են որքան հնարավոր է շատ էլեկտորատ ներքաշել իրենց կողմը: Այնպես որ՝ սա էլ նորմալ է: Այս առումով վարչապետի ասածը հասկանալի է, բայց հասկանալի չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիական կուսակցություն. ցանկացած կուսակցություն էլ քաղաքացիական է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում