Monday, 13 07 2026
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Լակոտ-լուկուտների մտքով անգամ չպետք է անցներ սպառնալ. եթե իշխանությունը ձևը չգիտի՝ թող կարդան Սաակաշվիլու գիրքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, Ռոբերտ Քոչարյանի գործն ուշագրավ զարգացումներ է ունենում, դատական վերջին նիստի ընթացքում Քոչարյանը, դիմելով դատավորին, կարելի է ասել՝ սպառնալիք հնչեցրեց. «Ձեր «յախան թափ տվեք» այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք լավ հոտ չի գալիս: Այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այս հայտարարությունները։

Ես շատ ուշադիր հետևել եմ դատական նիստին, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ տուն-տունիկ են խաղում։ Երկրորդ նախագահի սպառնալիքներ, դատական նիստ՝ այդ ամենը հիմարություն է։ Հեղափոխության օրինաչափություններից մեկն այն է, որ անմիջապես հեղափոխությունից հետո կուտակված բոլոր հանգուցային հարցերը պետք է արագ լուծում ստանան, դրանք պետք է միանգամից լուծվեին։

Պետք է արվեր ճիշտ այնպես, ինչպես ժամանակին արեց Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում։ Եթե մեր իշխանությունները թերանում են կամ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դա անեն, թող վերցնեն Միխեիլ Սաակաշվիլու գիրքը, այն հրատարակված է, մեզ մոտ կա, թող ուշադիր կարդան ու հասկանան, թե ինչպես նա կարողացավ երկու-երեք օրվա ընթացքում այդ ցավոտ տեղը վերացնել։ Իսկ մեզ մոտ այդ խնդիրները դեռ մնում են, գնալով ավելի ու ավելի տարածվում ու թունավորում մեր կենցաղն ու առօրյան, մեր սպասելիքները։

Հիմա ի՞նչ սպառնալիքի մասին պետք է խոսք լիներ, եթե մենք գործ ունենք ծանրագույն հանցագործի հետ, ով պետք է ցմահ դատապարտվի և վերջ։

– Բայց փաստորեն ինքն այնքան ինքնավստահ է, որ նույնիսկ սպառնում է, ասում՝ այս գործը սարքողները հետագայում պատասխանատվություն են կրելու։ Այսինքն՝ մտածում է, որ այս իշխանությունները կտապալվեն, և նա նորից կգա իշխանությա՞ն։

Հանրապետականները, նախկին ռեժիմի ներկայացուցիչները խոստովանում են, որ դատաիրավական համակարգը իրենց դիմադրության վերջին ֆորպոստն է, բաստիոնը, օջախը։ Իրենք տեսնում են, որ դատաիրավական համակարգում որևէ սկզբունքային փոփոխություն տեղի չի ունենում, էլ չեմ խոսում բարեփոխության մասին, դրա համար վստահում են, գիտեն, որ որևէ հարց չի լուծվելու, իշխանությունները չեն կարողանալու նույնիսկ ամենաչնչին հարցը լուծել հօգուտ ժողովրդի։ Այդ պատճառով էլ իրենց այսպես լկտի են պահում… չնայած վերջին բաստիոնն է, բայց շատ ամուր բաստիոն է, և իշխանությունները չեն  կարողանում այն հաղթահարել։

Ես, օրինակ, մտածում եմ, որ հիմա քանի որ թափուր է արդարադատության նախարարի պաշտոնը՝ Արտակ Զեյնալյանի հեռանալուց հետո այդ պաշտոնում կարող է նշանակվել Վարուժան Ավետիսյանը։ Դա իմ կարծիքն է, ամենահարմար թեկնածուն հենց նա է, որովհետև  նա բավականին հարուստ ռազմական  փորձ ունի, կայուն, ազնիվ անձնավորություն է, բավականին լայն գիտելիքների է տիրապետում։ Սա  պարզապես իմ ենթադրությունն ու ցանկությունն է՝ եթե նա կամ իր նման որևէ մեկը նշանակվի արդարադատության նախարար, շատ հարցեր արագ կլուծվեն։ Պետք է փոխել նաև գլխավոր դատախազին, ամբողջ դատախազական համակարգը։ Մենք այդ ժամանակ խնդիր չենք ունենա՝ լակոտ-լուկուտների մտքով անգամ  չի անցնի սպառնալիքներ հնչեցնել։

– Կարո՞ղ ենք ասել, որ մենք նման իրավիճակ ունենք, որովհետև այս իշխանությունները շատ դանդաղ են գործում, և բացի այդ՝ չափից դուրս շատ է թավիշը, եթե հաշվի առնենք, թե ում հետ գործ ունենք։

Թավիշը հարկավոր է  փոխարինել բռունցքներով, որովհետև եթե թավիշն օգտագործվել է հեղափոխության ընթացքում, և իրոք ամբողջ աշխարհը զարմացած էր, թե ինչպես եղավ, որ մի կաթիլ արյուն չթափվեց, հետո պետք էր այլ մեթոդներով գործել։ Այսինքն՝ հեղափոխությունը հաղթեց, և այս թավիշը անմիջապես հետո պետք է բռունցքներով փոխարինվեր։ Առանց բռունցքների հեղափոխությունը չի կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Սա նշանակում է, որ մեր ժողովրդի իղձերը, սպասելիքները չեն կարողանա իրականություն դառնալ։

Ես կարծում եմ, որ սա սովորական տրամաբանություն է, ու առանձնահատուկ ուղիներ փնտրել պետք չէ։ Ինչո՞ւ չեն անում, սա արդեն այն հարցն է, որի պատասխանը անձամբ ես չեմ  կարողանում գտնել։ Այստեղ մի քանի պատասխան կա, այդ թվում և շատ վատը. ոմանք ասում էին, որ սա պարզապես լավ մտածված սադրանք է… մտածում ու փնտրում ես տրամաբանական այլ պատասխան՝ չես գտնում. մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, ո՞վ է  ձեզ խոչընդոտում, ո՞վ է խանգարում՝ ես դա չեմ հասկանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում