Thursday, 16 05 2024
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սամվել Բաբայանն Արցախում ակտիվորեն լծվել է գործի. ինչպե՞ս է հանրությանը մատուցվում ստորագրահավաքի պատճառը

Ինչպես  հայտնի է՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ այս օրերին Արցախում մեկնարկել է ստորագրահավաք Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու շուրջ։ Սամվել Բաբայանը նպատակ ունի առաջադրվել Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում, բայց դրա համար վերջինիս խանգարում է 10 տարի Արցախում մշտական բնակություն չունենալու հանգամանքը։ Նախաձեռնած այս փոփոխություններով առաջարկվում է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում բնակություն ունենալու հանգամանքը համարվի նաև Արցախի բնակություն։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաբայանն ու իր համակիրները շատ ակտիվորեն լծված են այս գործին և քարոզարշավը դեռ չմեկնարկած նրա համակիրները ստորագրահավաքն անցկացնում են «Սամվել Բաբայան նախագահ» շապիկներով և կոչերով։ Ի դեպ՝ զարմանալիորեն բացահայտ նախընտրական քարոզչության մասին լռում են Արցախի իրավապահ մարմինները։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ինչու՞ է Արցախում ժամանակից շուտ մեկնարկել քարոզարշավն՝ արձագանքեց.«Քարոզարշավը դեռևս չի սկսել և տարբեր անհատներ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ հասարակության հետ ինչ-որ հանդիպումներ ունենում են, բայց այլ ձևաչափով։ Ես չգիտեմ, թե կոնկրետ այդպիսի բան եղել է, թե ոչ, բայց ընդհանրապես ժողովուրդն ազատ է իր կամարտահայտության մեջ, եթե ամեն ինչ ընթանում է օրենքի սահմաններում։ Օրենքը չի արգելում որևէ գործողություն, եթե այն բռնի չէ, եթե չի խախտում կայունությունը և այլ մարդկանց անվտանգությունը։ Սա պետք է դիտարկել այս տեսանկյունից, եթե օրենքի սահմաններում է՝ խնդիր չկա»։

Իսկ քարոզչություն անելն օրենքի խախտում չէ՞, հարցին ի պատասխան, Դավիթ Բաբայանը պատասխանեց.«Դա պետք է տեղում ճշտվի՝ քարոզչությու՞ն է, թե՞ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, պետք է պատկան մարմիններն արձագանքեն՝ եթե կա խախտում»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս օրերին ոչ միայն քաղաքական ամբիցիաներ ունեցող գործիչներ, այլ տարբեր այլ ուժերի ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում դասախոսությունների տեսքով, իրենց ծրագրերն են ներկայացնում.«Ես սա քարոզչություն չէի որակի, սա գործընթաց է, որն օրենքով արգելված չէ»։

Իսկ թե ինչն է հապշտապության պատճառը հարցին՝ ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց.«Տարբեր մարդիկ տարբեր ձև են մտածում, ամեն անհատ ինքն է իր տեսլականն ու հաշվարկներն իրականացնում ու նման քայլերի դիմում»։

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ որոշակի ահազանգեր իրենք ևս ստացել են.«Մասնավորապես՝ մարդկանց հաճախ են մանիպուլյացիաների ենթարկում, ստորագրահավաքի հետ կապված իրական պատճառները չեն ասում, այլ պարզապես նշում են, թե սա Հայաստանի հետ վերամիավորման հարց է, թե Սամվել Բաբայանին չեն թողնում Արցախում ապրել՝ դրա համար են ստորագրահավաք նախաձեռնել։ Մենք ահա այսպիսի ահազանգեր ենք տեղերից ստանում, կոնկրետ ձեր նշածի հետ կապված տեղեկություն չունեմ»,-նշեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում