Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Արարատ Միրզոյանի «դեղին քարտը» Մոսկվային․ պատասխանը կարող էր ավելի կտրուկ լինել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։

Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Միրզոյանը։

Այսպիսով՝ խորհրդարանի նախագահը հստակ արձագանք է տվել թե Ռուսաստանի դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը և թե հասկացրել է, որ համարժեք չի համարում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը։

Ի դեպ, մեկ այլ հարցի, թե ՌԴ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները կարող են ազդել դատավարության վրա, ԱԺ նախագահը պատասխանել է. «Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի ղեկավարների, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա: ՌԴ իշխանությունները մեծ հարգանքով են վերաբերում ՀՀ-ի ինքնիշխանությանը և իրենց թույլ չեն տա այդպիսի պայման դնեն»:

Իհարկե, անցած քսան տարիների ընթացքում նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա նման տոնայնությամբ կարող է արձագանքել Մոսկվայի որևէ քայլի։ Միրզոյանը նոր իշխանության այն գործիչներից է, որ պարբերաբար գնահատականներ է տալիս Մոսկվայի, այսպես ասած, ոչ դաշնակցային վարքագծին ու դա արել է անգամ Ռուսաստանի խորհրդարանում ունեցած իր ելույթով։ Սա, իհարկե, դրական է ու հետհեղափոխական սակավաթիվ դրական երևույթներից մեկն է։

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների դատապարտող խոսքում էապես թույլ է քաղաքական գնահատականի բաղադրիչը, ինչն, անշուշտ, կարող է մի քանի հանգամանքների հետևանք լինել։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչներն, ի տարբերություն ընդդիմության գործիչների ու փորձագետների, արտահայտությունների հարցում էապես կաշկանդված են ու, որպես կանոն, հնարավորինս խուսափում են սուր որակումներից։ Դա արդարացված է, մյուս կողմից՝ մեր իշխանության ներկայացուցիչները պետք է կարողանան տիրապետել դիվանագիտական լեզվով կոշտ խոսքը տեղ հասցնելու արվեստին։ Սա էլ բաց է, որը դեռևս ակնհայտորեն նկատվում է մեր իշխանությունների մոտ։

Շատ հնարավոր է, սակայն, որ Հայաստանի իշխանության գնահատականները ժամանակի հետ դառնան շատ ավելի ամբողջական ու համապարփակ։ Այլ խոսքով՝ հիմա Հայաստանն այն փուլում է, երբ փորձում է ներքին բարեփոխումների միջոցով բովանդակություն հաղորդել իր ինքնիշխանությանը, վերականգնել երկրի սուբեկտությունը, ինչից հետո տեղի կունենա արտաքին քաղաքականության շեշտադրումների համապարփակ վերանայում։

Իհարկե, չբացառենք նաև, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համապարփակ, համակարգային պատկերացում չունեն այն ռիսկերի վերաբերյալ, որոնք գալիս են Մոսկվայից։ Օրինակ՝ եթե հաշվի առնենք այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմն» առնվազն խրախուսվում է Մոսկվայի կողմից, ապա Միրզոյանի այսօրվա պատասխանը՝ թեև ողջունելի է, սակայն կիսատ է ու ոչ ամբողջական, որովհետև Մոսկվան ոչ միայն չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը, այլ մի քանի հրապարակային հայտարարություններով ուղղակիորեն միջամտել է մեր ներքին գործերին, էլ չենք ասում այն մասին, որ «քաղաքացիական բախումների» սցենարները մաքուր ռուսական տեխնոլագիաներ են, որոնք հիմա տարբեր առիթներով փորձարկվում են Երևանում։

Ամեն դեպքում՝ Արարատ Միրզոյանն այսօր «դեղին քարտ» է ցույց տվել Մոսկվային։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում