Թուրքիայի , Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները, որոնք հանդիպել են Վանում, քննարկել են ԼՂ հակամարտությունը, Ուկրաինայում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է Trend գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և քաղաքական խնդիրները, ՆԱՏՕ-ի ակտիվությունը տարածաշրջանում, միջուկային հարցի շուրջ Իրանի բանակցությունները:
Դավութօղլուի խոսքերով՝ երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում:








































