Tuesday, 14 07 2026
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի

Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։

Փոխարենը՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը շատ անգամ հասցրեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Դա հաջողությամբ արվեց՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ նախընտրական գործընթացներում։ Խոսվում էր եկամտային հարկը նվազեցնելու, միկրոբիզնեսին արտոնություններ տալու, տաքսի ծառայություն մատուցողներին հարկերից ազատելու մասին։ Այդ ամենը, անշուշտ, ոգևորող էր։

Բայց միաժամանակ վարչապետը խնամքով թաքցնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մյուս կողմը՝ հարկային բեռի նախատեսվող ավելացումները։ Բեռ, որն ուղղակիորեն կրելու էր սպառողը։

Խոսքն ակցիզների բարձրացման մասին է։

Հիմա դա կարծես այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Ոչինչ, որ ակցիզային հարկի փոփոխությունների ընդունումով թանկանալու են մի շարք ապրանքներ։

Ընդհակառակը` կառավարությունն ուզում էր թանկացումների շատ ավելի մեծ շրջանակ ընդգրկել, նաև բեռի ավելի կտրուկ բարձրացումների գնալ։ Սակայն հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Դրա հետ կապված դժգոհությունների բավական լուրջ ալիք բարձրացավ։ Մարդիկ փողոց դուրս եկան։

Տուրք տալով հասարակության բողոքներին՝ կառավարությունը ստիպված էր հրաժարվել որոշ նախաձեռնություններից։ Չնայած այն, ինչ մնում է, բավարար է, որպեսզի սպառողները զգան Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների բացասական ազդեցությունը սեփական գրպանի վրա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում