«Գրանցված հանցագործության դեպքերի աճը ունի նաև օբյեկտիվ պատճառ. բազմաթիվ լատենտային հանցագործություններ կային, նախկինում անձը չէր դիմում ոստիկանություն և դրանք հաշվառումից դուրս էին մնում, բայց կա նաև մյուս հանգամանքը՝ համաներման ակցիան իրականացնելուց հետո բոլոր երկրներում բոլոր ժամանակներում հանցավորության աճ է նկատվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հանցագործությունների աճը պայմանավորված չէ սոցիալական խնդրով:








































