Սիրիայի իշխանությունները որոշել են փակել դեսպանատները Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Դեսպանատները Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում փակվում են ճգնաժամի սկզբից Դամասկոսի դիվանագետներին հավատարմագրում տրամադրելուց հրաժարվելու պատճառով»,- հայտարարել է դիվանագիտական աղբյուրը:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված դիմակայությունը կառավարական ուժերի և ընդդիմության գրոհայինների միջև: Հակամարտության զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ:







































