ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար պայքարելու մասին պաշտոնապես կհայտարարի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում, հունիսի 18-ին։
«Ես կհայտարարեմ նախագահական պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին առաջին տիկին Մելանյայի, փոխնախագահ Մայք Փենսի և երկրորդ տիկին Քարեն Փենսի հետ, Օրլանդոյում՝ Ֆլորիդա, 20 հազար տեղ ունեցող Amway կենտրոնում։ Միացեք մեզ այդ պատմական հանրահավաքի ժամանակ»,-գրել է նա։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերի 3-ին։







































