Monday, 13 07 2026
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ապրիլյան քառօրյայի ուսումնասիրության հանձնաժողովը չպետք է վերածվի մահակի և պետք է գործի քաղաքական կոնյուկտուրայից դուրս

Ապրիլյան քառօրյան ուսումնասիրելու նախաձեռնությունը նախկին իշխող համակարգին հարող մի շարք շրջանակներում առաջացրել է բացասական արձագանք, ընդհուպ գնահատականների, թե դրանով «ջուր է լցվում» հակառակորդի «ջրաղացին»: Այդ հնարքն, ի դեպ, առատորեն կիրառվում էր այդ համակարգի իշխանություն եղած ժամանակ, երբ որևէ մեկը փորձում էր բարձրացնել կոռուպցիայի, անիրավության վերաբերյալ հարցադրումներ: Ապրիլյան քառօրյա պատերազմում, սակայն, բոլորս տեսանք, որ այդպիսով փակվել են բերաններ ընդամենը մի բանի համար՝ որ հանրությունը չկարողանա փակել գանձագողության և կոռուպցիայի կանաչ ճանապարհները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հայկ Սահակյանը, քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանը և Արմեն Վարդանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քննիչ հանձնաժողովը ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում դատական իշխանությունում առաջացած ճգնաժամի պայմաններում, Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ արդարադատության համակարգի նկատմամբ Հայաստանում վստահությունը չափազանց ցածր է, և այդպիսի կարևորագույն հարցի ուսումնասիրումը վստահություն չվայելող մարմիններին վստահել, նշանակում է խնդրին լուծում չտալ, բայց այս խնդիրը լուծում է պահանջում: «Լավ կյանքից չէ, որ այդ հանձնաժողովն ստեղծվում է, բայց այն պետք է վայելի հանրային վստահություն: Ապրիլյան քառօրյային քաղաքական գնահատական չի տրվել, գնահատական պետք է տրվի»,- նշեց քաղաքագետը:

«Նման խորքային և կարևորագույն հարցը պետք է այնպես քննարկվի, որ դրանից հետո հանրության մոտ հարցեր չառաջանան, ընդհակառակը՝ առաջացած հարցերն արդյունավետ լուծումներ պետք է ստանան»,- նշեց Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, եթե միայն ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները չներգրավվեին այս քննարկմանը, այլ ավելի լայն շրջանակներ ընդգրկվեին՝ արտախորհրդարանական ուժեր, մասնագետներ և այլն»:

Արմեն Վադանյանի դիտարկմամբ՝ տեսականորեն հնարավոր է, որ իշխանության այս նախաձեռնությունը վերածվի մահակի. «Այդ հանձնաժողովը պետք է կազմված լինի արդար մարդկանցից և իր աշխատանքը իրականացնի քաղաքական կոնյուկտուրայից դուրս, պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալներ՝ որպես խորհրդատուներ»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում