Monday, 13 07 2026
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը

Կփոխհատուցվի պետական բուհերի 780 ուսանողների ուսման վարձը (լուսանկարներ)

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի բժշկական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի հանձնման արարողությունը: Ընդհանուր առմամբ, մրցույթի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 780 ուսանող: Նրանցից մի քանիսին կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:

Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակներ ստանալու կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ամեն անգամ ձեզ հանդիպելիս մի փոքր հուզվում եմ, որովհետև հիշում եմ իմ ուսանողական տարիները: Իհարկե, այսպիսի մթնոլորտը լիցքավորվելու և նոր էներգիայով լցվելու բացառիկ հնարավորություն է: Մենք ինչ էլ անենք ձեզ համար՝ միևնույն է քիչ է, դուք արժանի եք ավելիին: Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է: Վարչապետը հիշեցրել է, որ հենց ուսանողներն են սահմանում կրթաթոշակ ստանալու չափորոշիչները, ընտրում, թե ում պետք է հանձնվի կրթաթոշակ, վերահսկում, որպեսզի այդ գործընթացը լինի թափանցիկ:

Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այս տարիների ընթացքում կրթաթոշակ ստացած շուրջ 3000 ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ ծրագրին աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:

Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ:

Այս տարի, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1500 ուսանող: Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ուսանողներին ընտրելիս հաշվի են առնվել սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես, ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, հասարակական ակտիվությունը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում