Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Մալայանում հիվանդների մոտ բարդություններ առաջացրած դեղը դեռ չի ենթարկվել փորձաքննության

Հայաստանի Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեռևս չի իրականացրել «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը, որի ներարկումից հետո Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող հինգ հիվանդների մոտ բարդություններ են առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանն ասաց, որ դեղի նմուշներ դեռևս չեն բերվել իրենց կենտրոն: «Ես երեկ փոխնախարարի հանձնարարությամբ եղել եմ Մալայանի ակնաբուժական կենտրոնում, բայց քանի որ ոչ աշխատանքային օր էր, բժշկուհին ասաց, որ մենք ձեզ կամ առողջապահության նախարարություն դեղերի նմուշները քիչ ուշ կներկայացնենք»,-պարզաբանեց նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դեղի ներարկումից հետո Մալայանի ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Հիվանդները վիրահատվել են։

Գերատեսչությունից հերքել են նաև հիվանդների տեսողությունը կորցնելու լուրը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում են դրա պատճառահետևանքային կապերը։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փոխնախարարը հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ. նրանք հերքել են կուրության լուրը։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և առողջությանը վտանգ չի սպառնում»,-տեղեկացրել են նախարարությունից։

«Նատալի ֆարմ» ընկերությանը, որպես «Ավաստին» դեղամիջոցը ներկրող ընկերություն, հայտարարություն էր տարածել, որ շվեյցարական «Ռոշ» ընկերության դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

«Դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։ Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմ» ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը։ Ցանկացած դեպքում «Նատալի ֆարմ» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն»,-նշել են «Նատալի ֆարմ»-ից:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում զննում իրականացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում