«Երբ որ Վերհսկիչ պալատը գնահատական է տալիս, դրանից հետռո՝ հետևրանք չի լինում, շատ վատ վիճակում է հայտնվում պալատը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով Վերահսկիչ պալատին իրավական ու քաղաքական գնահատականներ տալն արգելող օրինագիծը, որն այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ գործնականում հայաստանում շատ դեպքեր են եղել, երբ Վերահսկիչ պալատի տված գնահատականները այդպես էլ մնացել են՝ առանց որևէ հետևանքի: Եվ քանի որ, ըստ Հ. Թովմասյանի, նման պրակտիկա չկա նաև զարգացած երկրներում, ճիշտը վերահսկիչին այդ գնահատականներից «ազատելն էր»:









































