Friday, 24 07 2026
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

«Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների շրջանառության փաստերով քրգործ է հարուցվել. մեկ տարում 196 բջջային հեռախոս են գտել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու եւ օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու փաստի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտում են, որ ինչպես տեղեվացվել էր ավելի վաղ, ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում է տարածում ունենալ արգելված առարկաների, մասնավորապես՝ կապի միջոցների ապօրինի շրջանառությունը: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կապի այդ միջոցներով հանցագործություններ պլանավորելու եւ կատարելու համար:

Մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հարուցված եւ ներկայում քննվող թվով 7 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ենթադրյալ հանցագործությունները պլանավորվել եւ կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում պահվող անձանց կողմից՝ կապի միջոցներով: Քիչ չեն եղել նույնաբնույթ այն քրեական գործերի թիվը, որոնց նախաքննություններն ավարտվել կամ վարույթները կասեցվել են:

2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 196 բջջային հեռախոս, դրանց 77 պարագաներ, 11 «Վայֆայ» սարքեր: Դրանց արդյունքում 224 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում եղել են անձինք, ովքեր բջջային հեռախոսներ եւ սարքավորումներ պահելու համար կրկնակի, եռակի, քառակի կամ ավելի անգամ են ենթարկվել տույժերի:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ընդամենը 19մ2 մակերես ունեցող խցից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսն ու քարտը: Երբեմն բջջային հեռախոսահամարը չհայտնաբերելուց հետո նույն հեռախոսահամարը, որն իբր կոտրվել եւ դեն էր նետվել, կալանավորված անձը կամ դատապարտյալը դարձյալ շարունակել է օգտագործել, ինչը փաստվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով:

Ավելին՝ ըստ հարցաքննված անձանց՝ մի շարք դեպքերում բջջային հեռախոսները եւ քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վկայում է, որ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները կրել են ձեւական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Բազմաթիվ դեպքերում, ի թիվս այլնի, անտեսվել է այն հանգամանքը, որ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է նրանց կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրումը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու՝ փաստական հանգամանքներով պայմանավորված առկա ռիսկերը բացառելու նպատակով: Մինչդեռ երբ կալանավորված անձանց մոտ հայտնվում են բջջային հեռախոսներ, որոնցով նրանք կարող են կապվել եւ՛ վկաների, եւ՛ տուժողների հետ, նրանց ահաբեկել կամ հորդորել՝ իրենց օգտին այս կամ այն բովանդակությամբ ցուցմունքներ տալ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու նպատակով կիրառված խափանման այդ միջոցը կորցնում է իր նշանակությունը:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելը եւ օգտագործելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ առերեւույթ անփույթ վերաբերմունք դրսեւորելու արդյունք է, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության եւ պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ պատշաճ չի կատարվել քրեակատարողական հիմնարկ արգելված առարկաների մուտքը կանխելու, դրանք հայտնաբերելու պարտականությունը:

Դրա հետեւանքով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք եւ դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տեւական ժամանակ պահել եւ շահագործել են արգելված առարկաներ հանդիսացող բջջային հեռախոսներ եւ հեռախոսահամարներ, որոնց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են տարաբնույթ հանցավոր արարքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն եւ այլն, սպառնացել են գործով անցնող անձանց եւ խոչընդոտել են վերջիններին՝ ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության միջոցով քրեաիրավական գնահատական տալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների արարքներին՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում