Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Սահմանադրության իրական արժեքի ևս մի դրվագ

Թվում է, որ Սահմանադրությունն այսպես ասած իրավա-քաղաքական կատեգորիա է և այդքան էլ կապ չունի հանրապետության հասարակական-քաղաքական առօրյա կյանքի հետ:

Բայց իրականում բավական է դիտարկել առօրյա կյանքի ցանկացած դրվագ, որ հասկանալի լինի, թե ինչքան մեծ կապ ունի Սահմանադրությունն ամեն քայլափոխի հետ, ու ինչքան վտանգավոր է դառնում ամեն քայլափոխը, երբ այդ կապն իրականում խզված է, կտրված:

Հանգստյան օրերին Հայաստանում վերջին ամսվա ընթացքում երկրորդ ավազակային հարձակումն էր տեղի ունեցել իշխանության մարդու վրա: Մեկ ամիս առաջ հարձակման էր ենթարկվել Լինսիի հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի տնօրեն Էդվարդ Բեզոյանի տունը (ի դեպ, տեղեկություններ կան, որ Բեզոյանը բավական սերտ հարաբերություն ունի նախկին նախագահ Քոչարյանի հետ), իսկ մի քանի օր առաջ էլ նույն սցենարով՝ դիմակավորված անձինք ներխուժել են տուն, վերցրել ունեցվածքը, բռնության ենթարկել տանտերերին, ու հեռացել:

Ուրեմն ո՞րն է այստեղ կապը Սահմանադրության հետ, դրա իրականում չաշխատելու, չգոյության հետ: Կապը կերևա, երբ հիշենք ևս մի դեպք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հրապարակում, երբ որ ոստիկանը գնդակահարեց իբր հանցագործի, սակայն հետո պարզվեց, որ դա կարծես այդքան էլ այդպես չէր և, շատ մեղմ ասած՝ «տարօրինակ» հանգամանքներ կան այդ գործում:

Հիշենք նաև, թե ինչ էր ասում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամիսներ առաջ: Նա հայտարարում էր, որ հեղափոխության և ապստամբության փորձերը կխեղդի օրորոցում: Իսկ հեղափոխության և ապստամբության իրավունքը Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունք է: Հիմա երևի թե պարզ է, թե ինչ կապի մասին ենք խոսում. երբ երկրի ոստիկանապետը հայտարարում է քաղաքացու սահմանադրական որևէ իրավունքի կիրառումը օրորոցում խեղդելու մասին, միանգամայն տրամաբանական է, որ այդ երկրում ոստիկանները քաղաքացիներին գնդակահարելու են փողոցներում, իսկ հանցագործները դիմակներով, անարգել մուտք են գործելու տարբեր տներ և թալանելու ենք դրանք: Եվ ամենահետաքրքրականը այս դեպքում այս է. վերջում պարզվելու է, որ հանցագործները հենց նույն ոստիկաններն են, որոնք կոչված են պայքարելու հանցագործության դեմ: Այդպես պարզվեց մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարփակում գործածների պարագայում, այդպես եղավ Նոր Նորքում, երբ ՊՊԾ պետը փորձեց բանկ թալանել:

Երբ երկրում կա Սահմանադրություն, ապա դրա երաշխավոր նախագահը տվյալ պարագայում պարզապես փոխում է ոստիկանապետին և ամբողջ բարձրաստիճան կազմը, որոնք վերածվել են բիզնեսմենների և անգամ չեն էլ թաքցնում, որ խոշոր սեփականատերեր են: Իսկ երբ Սահմանադրությունն արժեք չունի, ապա «օրորոցում» խեղդվում են քաղաքացիները, ու երկրում իրենց ազատ են զգում դիմակավոր ոստիկան-հանցագործները, որոնք լուծում են կամ ներիշխանական, կամ էլ զուտ բիզնես շահերին վերաբերվող ինչ ինչ խնդիրներ, և մեկ-մեկ էլ քաղաքացիներ են գնդակահարում մարդաշատ վայրերում և պարգևներ ստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում