Tuesday, 14 07 2026
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

Լավրովը բլեֆ է անում, Մոսկվան իրականում վարում է ղարաբաղյան կոնֆլիկտը ձգելու քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն հաստատել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունը այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի ռուսաստանյան կողմի առաջարկություններն են:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին առկա առաջարկությունների իմաստին, Լավրովի խոսքերով՝ դրանք համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում՝ առ այն, որ կողմերը պետք է համաձայնության գան՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Լավրովը հատկապես ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության մասին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած նիստում ընդունված վերջին հայտարարությունը:

Անցած դեկտեմբերին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի ընդունած համատեղ հայտարարությունում ասված էր, որ համանախագահ երկրները ողջունում են այն փաստը, որ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո զոհերի թիվը նվազել է: Նախարարները կոչ էին արել կողմերին շարունակել իրականացնել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար: Սերգեյ Լավրովը նաև ասել է, թե ունի հիմքեր ենթադրելու, որ Երևանն ու Բաքուն շահագրգռված են իրագործելու հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:

https://i.ytimg.com/vi/5mdFrQfIQyc/maxresdefault.jpg

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ իրականում Լավրովը որևէ նոր բան չի հայտնել. «Միանգամայն ակնհայտ էր, որ առաջարկվածը մադրիդյան փաթեթի շրջանակներում է։ Թեպետ որոշ փորձագետներ սիրում են շեշտել, որ այսպես կոչված «լավրովյան նախագիծն» էլ ավելի աննպաստ է հայկական կողմի համար, ես սկզբունքորեն անիմաստ ու աննպատակ եմ համարում առհասարակ քննարկել առավել կամ նվազ նպաստավորությունը, որովհետև տարածքային հանձնում ենթադրող ու առհասարակ բանակցային ներկա տրամաբանություն կարգավորման իմաստով ենթադրող որևէ փաթեթ ոչ միայն իսպառ ոչ նպաստավոր է մեզ համար, այլ ուղիղ և անդառնալի գոյաբանական հետևանքներ կունենա հայոց պետականության համար՝ եթե փորձ արվի այն իրականություն դարձնել»։

Քանանյանը շարունակեց. «Ինչ էլ ասի կամ ինչ կարգի հույս էլ հայտնի Լավրովը՝ համոզված եմ՝ Հայաստանը, ի դեմս հայ ժողովրդի և ինչ-որ չափով պետականամետ ուղի բռնած նոր իրավիճակի, միանգամայն ինքնասպան չէ, ուստի, վաղ թե ուշ, որքան էլ դժվար լինի հրապարակավ այդ մասին խոսել, Հայաստանը ստիպված կլինի շատ հստակ և աներկբա կերպով մադրիդյան փաթեթի զիջողականությունից հրաժարվել»։

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ալեքսանդր Քանանյանը նկատեց. «Անձամբ ես, թերևս, որոշակիորեն հոռետես եմ հումանիտար նախաձեռնությունների հետ կապված, երբ մենք գործ ունենք Ադրբեջանի նման մարդատյաց, հայատյաց ու փաստացի ֆաշիստական պետության հետ։ Բայց, բնականաբար, ես կողջունեմ հումանիտար ցանկացած նախագիծ, որը կասկածի տակ չի դնելու Արցախի հայաստանապատկանությունը և չի խոչընդոտելու կամ սասանելու մեր ազգային, պետական շահերը։ Եթե այդպիսի հանգամանքներ չկան, և եթե հումանիտար նախաձեռնություններն ինչ-որ չափով ի վիճակի կլինեն մեղմելու հարազատների ցավն ու վիշտը՝ ես միանգամայն կողջունեմ ու կընդառաջեմ այդպիսի նախագծերին»։

Քաղաքագետը նաև նկատում է՝ Մոսկվան և Արևմուտքը առանձին ձևաչափով գործունեություն են ծավալում ղարաբաղյան հարցում։ «Յուրաքանչյուր գերտերություն սեփական շահագրգռվածությունն ունի տարածաշրջանում և մտադիր չէ լիովին նախաձեռնողականությունը զիջել հակառակ կողմին։

Յուրաքանչյուր ոք տանում է իր առանձին քաղաքականությունը, ու ժամանակ առ ժամանակ՝ հանուն Մինսկի խմբի ձևաչափը փրկելու, արվում են համատեղ հայտարարություններ։ Բայց, քանի դեռ կարգավորման առաջարկությունների փաթեթը անհամատեղելի է իրողությունների հետ և կատարելապես անհամատեղելի է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյության հետ, մենք սովորականի պես ականատես ենք լինելու բանակցային գործընթացի պահպանմանը՝ հանուն բանակցային գործընթացի, և հանուն խոշոր գերտերությունների համար տվյալ պահին անցանկալի ռազմական լուծումների կանխման»,- եզրափակեց նա։

https://i.ytimg.com/vi/uE1ASDxcntM/maxresdefault.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ըստ էության վերահաստատվում է այն փաստը, որ գոյություն ունի «Լավրովի պլան». «Չնայած ես անձամբ այդ պլանը չեմ տեսել, և Հայաստանում ոչ մի փորձագետ էլ չի տեսել։ Դա քաղաքական բելն է կոնֆլիկտը շարունակելու համար։ Ռուսաստանի քաղաքականությունը կոնֆլիկտը ձգելն է, Ռուսաստանը կոնֆլիկտի լուծում չի ուզում»։

Ինչ վերաբերում է հումանիտար նախաձեռնություններին, Լևոն Շիրինյանն ասաց. «Իբր թե Ալիևն էլ է դեմոկրատ դարձել։ Մեր նոր իշխանությունների շնորհքն է, որ սահմանամերձ գոտին հանգիստ է, դա մեր ապրիլյան հեղափոխության ձեռքբերումն է։

Ադրբեջանը տեսավ մեր նոր իշխանությունների քաղաքականությունը, հասկացել են, որ դիմացներն այլևս Սերժը չէ կանգնած»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայաստանում իշխանության փոփոխությունը շատ բան է իր հետ փոխել՝ մեր վճռականությունը, պատրաստվածությունը բոլորովին նոր մակարդակի վրա է, և ինչ առաջընթաց էլ, որ կա սահմանին՝ դա նոր լեգիտիմ իշխանությունների շնորհիվ է, իրենք գիտեն, որ ցանկացած սանձարձակություն կզսպվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում